Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:24 27-01-2023

Բազմաղբյուրում դանակահարություն է տեղի ունեցել․ հանցագործությունը բացահայտվել է

Հունվարի 24-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ընկնել է։ Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուրի դաշտամիջյան հատվածում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում բուժօգնության դիմած տղամարդուն դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: Ժամեր անց երիտասարդը Բազմաղբյուրի 6-րդ փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց արնանման հետքերով ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ ինքն էր դանակով խփել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները