Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:04 23-01-2023

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոշտ միջամտեն՝ պարտադրելով բացել Բերձորի միջանցքը․ քաղաքագետ

«ՀՀ արտգործնախարարի Բրյուսել կատարած այցից որևէ ակնկալիք չունեմ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

Իր խոսով՝ այցը կարող է աչքի ընկնել միայն ՀՀ արտաքին գորատեսչության ղեկավարի կոշտ, քննադատական ելույթով։ Սակայն, արդյունքների սպասել, ըստ նրա, պետք չէ։

«Փաստն այն է, որ այսօր Ադրբեջանը, խախտելով միջազգային մի շարք սկզբունքներ, շրջափակել է արցախահայությանը, այդ թվում՝ 120․000 հոգու։ Եվ, փաստորեն, ամբողջ աշխարհի առջև նա իրեն ամենաթող է զգում։ Այս հարցում պետք է կոշտ միջամտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ոչ թե հայտարարությամբ, այլ գործով։ Դա պարտադրելն է, որպեսզի բացի Բերձորի միջանցքը, բայց տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ նախատեսվող հանդիպմանն ու դրա հետևող հնարավոր արդյունքին։

«Չեմ կարծում, թե ռուս խաղաղապահները լքեն տարածաշրջանը։ Ռուսական խաղաղապահների ներկայությունը կամ ռազմական ուժի ներկայությունն իրենց համար կենսական նշանակություն ունի։ Այդ փոխարինումը․․․ մի գուցե մարդիկ լինեն, իրենց մտքին լինի ռուս խաղաղապահներին կամ ռուսական զինված ուժերին փոխարինեն ՆԱՏՕ-ով։ Բայց, կարծում եմ, որ գոնե չի երևում, որ մոտ ապագայում որևէ նման բան կարող է լինել։ Ավելի ռեալ պետք է նայենք։ Ավելին ասեմ, շուտով կլրանա շարունակվող ռուս- ուկրաինական պատերազմի ու այնտեղի ճգնաժամի մեկ տարին։ Եթե ռուսական կողմի մտքին տեղ լիներ, ապա, բնականաբար, այդ պատերազմական վիճակով իրենց, օրինակ՝ «շռայլություն» թույլ չէին տա` այստեղ դեռևս զորք պահելու։ Սա նշանակում է, որ իրենց համար զգայուն է այս տարածաշրջանը, իրենք այստեղ տեղակայված են ու չեմ կարծում, թե մոտ ապագայում այդքան հանգիստ թողնեն ու հեռանան, որքան էլ ոմանք նման նպատակ կամ մտադրություն ունենան»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այդ գործընթացի հավանականությունը փոքր է ևս երկու շատ կարևոր պատճառներով։ Առաջինն, ըստ նրա, ռուսական գործոնն է։

«Երկրորդ՝ շատ նուրբ ու զգայուն թեմա է նաև մեր հարավային հարևանի մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Կարծում եմ, որ դա կարող է բերել հավելյալ ճգնաժամի կամ կոնֆլիկտի։ Նույնիսկ տեղակայումը չէ՝ փորձերն անգամ։ Որովհետև տեսնում ենք, որ կոշտ ընդդիմանում է նաև մեր հարավային հարևանը։ Սա, իհարկե, պատահական չէ։ ՆԱՏՕ ասվածը, հավաքական առումով, մենք գիտենք, որ այդ զորքը, որոնց զինվորների ծանրակշիռ մասը, գոնե տարածաշրջանում, թուրքական գործոնն է լինելու։ Այսինքն, ուժերն այստեղ զիջումների գնան՝ իրենց հաար կենսական նշանակություն ու կենսական շահեր ունեցող Հարավային Կովկասում, թույլ չեն տա ո՛չ Ռոսաստանը, ո՛չ Իրանը թույլ չեն տա՝ անկախ նրանից՝ որքան մենք դա ցանկանանք, կամ Ադրբեջանը հասկանա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել