Ներքին 3 տարի առաջ - 09:42 23-01-2023

«Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․


«Սիրելի՛ բարեկամներ,
Անցած մի քանի օրերին, մենք շատերս անասելի ցավ ու վիշտ ենք ապրել, ականատես լինելով մեր զինվորների ողբերգական մահվանը, և տեսնելով նաև, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում կոծկել այն, ուղղորդել քննությունը, մեղադրել ում ասես, ներառյալ նույնիսկ անմեղ զոհված մեր զինվորներին, և իր վրայից հերթական անգամ գցել պատասխանատվությունը:

Ձեզնից շատերը, վրդովված տեղի ունեցողով, այս օրերին գրել են ինձ, պահանջելով և կոչ անելով բողոքի դուրս գալ այս իշխանությունների դեմ, որպեսզի նրանք վերջապես պատասխանատվություն ստանձնեն իրենց ձախողումների համար, որպեսզի նույնը չկրկնվի յուրաքանչյուրիս որդու հետ, որպեսզի մենք ի վերջո անվտանգ երկիր ունենաք, և վստահությամբ նայենք դեպի ապագա:

Անսալով ձեր պահանջին, այսօր, Հունվարի 23-ին, ժամը` 14:00-ին մեր «Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։ Խնդրում եմ յուրաքանչյուրիդ, ով մտահոգ է մեր երկրի և մեր զավակների ճակատագրով՝

Մի՛ եղեք այլևս անտարբեր,
Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տունը մտնի,
Միացե՛ք այսօր մեր բողոքին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից