Այրված զորամասի գործը կոծկվելու է, ինչպես Շուշիի Մշակույթի տան ոստիկանների մահն ու «Սուրմալուի» պայթյունը
copy image url

Այրված զորամասի գործը կոծկվելու է, ինչպես Շուշիի Մշակույթի տան ոստիկանների մահն ու «Սուրմալուի» պայթյունը

Ներքին 2 տարի առաջ - 14:07 22-01-2023
Հունվարի 19-ին՝ 1։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում ողբերգական պատահարի արդյունքում հրդեհված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել, ինչը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ դարձավ թե՛ հանրության շրջանում, թե՛ փաստաբանների, որոնցից շատերն էլ պատրաստակամություն էին հայտնել, որ պատրաստ են ստանձնել նրա պաշտպանությունը։

Քննարկումներն ու հարցերն իսկապես շատ են, փաստերը՝ միմյանց հակասող։ Դրանցից թերևս ուշագրավն այն էր, թե `
1. Ինչպե՞ս ա հնարավոր եղել դուրս բերել երկու զինծառայողի, իսկ մնացածին` ոչ, եթե դուռը կողպված է եղել ու չի բացվել,
2. Ինչպե՞ս է մոխրացած շինության մեջ փայտե աթոռը մնացել ամբողջական:



Թեմայի վերաբերյալ զրուցեցինք իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ՝ ով մեզ հետ զրույցում՝ մի քանի վարկածներ առաջ քաշելով՝ ասաց. «Կառավարության նիստում՝ ինչ-որ մեկը, ով վարչապետի աթոռը զավթել է, ասում է 2020 թվականից են տղերքն այդտեղ եղել, որից հետո՝ երեկոյան իր մանկլավիկ Էդմոն Մարուքյանն ասում է 2021 թվականին, որից հետո՝ երեկոյան, հարցազրույց է լինում, որի ընթացքում զինվորական դատախազը օրենքներ են տպած բերում ու ինչ-որ վարկածներ առաջ քաշում և ասում, որ կապիտանը վառելիքը լցրեց, գոռգոռում էր, փորձում բոլորին արթնացնել, բայց կապիտանը չկա, ողջ չէ, ու ուզում եմ հասկանալ այս դեպքում, ով է իրեն այդ տվյալները տվել երեկոյան. սա ուղղակի վարկած է։

Իսկ առհասարակ, Հովհաննիսյան Արծրունը մոռանում է, որ այժմ հանրային ծառայության օրենքով կաշկանդված ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոն ունի. ու հիմա այդ մարդը, որ հանրայինի եթերում խոսում է, որ թշնամու ներգործությունն ակնհայտ է, դա արտահայտում է հանձնաժողովի պաշտնակա՞ն դիրքորոշումը, արտահայտում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՞ պաշտոնական դիրքրոշումը, թե՞ 44 օր ազգին խաբած երբեմնի ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դիրքորոշումը՝ ինձ համար համենայն դեպքս իր խոսքը որևէ արժեք չունի այն դեպքում, եթե անգամ բազմաթիվ փաստերով հաստատված լինի։

Ես ինքս անձամբ չեմ հավատում բենզինի գործադրման արդյունքում առաջացած պայթյունի հետևանքով նման իրավիճակի գոյությանը, ցավոք սրտի, չեմ էլ հավատում, որ մենք ունենք զինվորական այնպիսի դատախազություն կամ քննչական այնպիսի մարմիններ, ովքեր կբացահայտեն տասնհինգ տղաների մահը։

Աթոռը չի այրվել, սպիտակ գույնի գազոջախը ամբողջությամբ մնացել է, պատերը չեն սևացել. և ինձ համար, այնուամնեյանիվ, ամենակարևոր հարցն այն է, թե ո՞նց են կարողացել երկու զինծառայողի դուրս բերել, իսկ մնացածին՝ ոչ։ Ո՞նց են առաջին օրը հայտնում, որ տասնհինգ մահացած կա, երկրորդ օրը հայտնում, որ նրանք ուղղակի մահճակալին պառկած են եղել անշնչացած ու պարզապես ծխահարվել են։ Այս փաստերը ո՞նց է համադրվում, ես չգիտեմ ուղղակի»։

Հայրապետյանի խոսքով, քիչ է պատկերացնում, որ բենզինի հրդեհից կարողանար այդպիսի այրում լիներ. «Ինձ համար մի հարց էլ է անհասկանալի, թե ինչու՞ է գիշերը մեկն անց երեսուն փայտից փեճը վառում վառելիքով։ Լավ, սկզբից վառեցին առավոտյան կամ քնելուց առաջ՝ հասկացանք, գիշերվա այդ ժամին առավելագույնը, որ կարող էին անել՝ փայտն ավելացնելն է, բայց զրոյից վառարան հո չե՞ն վառելու։ Ունենք քիչ թե շատ ճշգրտություն իմացող ջոկատի հրամանատար, որին ոնց որ թե ձերբակալեցին, որ ճշմարտությունը չբացահայտվի։ Դա ընդամենը քաղաքական դիվիդենտ է էլի իշխանության համար, իսկ սպաներին գործից հանելով՝ փորձել են հասարակության աչքին խիստ երևալ, բայց իրավական տեսանկյունից դա խայտառակություն է։ Ո՞նց կարելի է առանց ծառայողական քննություն անցկացնելու՝ գլխատել մի ամբողջ բանակային կորպուս, որը գտնվում է պատերազմի ռազմական իրավիճակում։

Այս ամենը չի բացահայտվելու այնպես, ինչպես Շուշիում մշակույթի տանը հարյուրավոր ոստիկանների սպանությունը, որ այդպես էլ չիմացանք, թե այդ մարդիկ ինչո՞ւ էին այդտեղ կուտակվել, կամ ինչո՞ւ միանգամից պայթյուն եղավ, կամ Սուրմալուի պայթյունի դեպքը, իբրև Սուրմալուի պայթյունից հետո արգելվել էր պայթուցիկ նյութերի վաճառքը, բայց Եռաբլուրից ակնհայտ երևում էր, թե ի՞նչ աստիճանի չի արգելվել հարավառությունները»։

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ