Սպորտ 3 տարի առաջ - 16:16 21-01-2023

Դահուկորդ Միքայել Միքայելյանը կարևոր ստուգատեսում 4-րդ տեղն է զբաղեցրել

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը։

Դահուկավազքի 10 կմ հետապնդումով ազատ ոճի մրցատարածությունում Միքայել Միքայելյանը կրկնել է նախորդ մրցատարածությունում գրանցած արդյունքը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

«Համաշխարհային ուսանողական խաղերն իրենց մասշտաբայնությամբ և կազմակերպվածությամբ, թերևս միայն զիջում են Օլիմպիական խաղերին և չեմ խորշի արձանագրել, որ նման խաղերում Միքայելի գրանցած արդյունքն ինձ համար հավասար է Օլիմպիական մեդալի»,- ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

Սարգսյանը բարձր է գնահատել դահուկորդի նվաճումը․

«Միքայելն ինձ համար լեգենդ է․ մարդ, որը պայքարելով 26 պետությունների շուրջ 90 մարզիկների հետ ապացուցեց, որ աշխարհի դահուկային քարտեզի վրա չերևացող Հաաստանը կարող է, որ Հայը կարող է... այո, կարող է նման մակարդակներում անել անհավանականը՝ ջարդել աշխարհում դահուկային գերտերությունների համարում ունեցող Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի դիմադրությունը և ապացուցել, որ գրեթե 3 տասնյակ պետությունների դեմ պայքարում Հայաստանը կարող է լինել 3-րդը՝ իրենից առաջ թողնելով միայն մեկական Նորվեգացի, Ճապոնացի, Ամերիկացի (կարծում եմ ավելորդ է նշել երկրների տնտեսական ցուցանիշները), պետություններ, որոնց ֆեդերացիաների բյուջեները կազմում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, համեմատության կարգով ասեմ, որ 2022թ.-ին պետության կողմից մեզ հատկացվել է տասներկու միլիոն, բայց խնդրում եմ չշփոթել՝ դրամ.., պետություններ որոնք ունեն անհամար դահուկային կենտրոններ և ենթակառուցվածքներ, որտեղ անցկացվում են ամենահեղինակավոր միջազգային մարզական իրադարձությունները և վերջապես կարծում եմ, որ ժամանակն է պատասխանատուները հասկանան, որ բացի ամառային մարզաձևերից գոյություն ունեն նաև ձմեռային մարզաձևեր, որ բացի ամառային Օլիմպիական խաղերի կան նաև ձմեռային Օլիմպիական խաղեր, որ դահուկային մարզաձևերը 2020թ. 44 օրյա պատերազմից հետո այլևս մեր երկրում ռազմակիրառական բնույթ են կրում և հետևաբար պետության համար պետք է առաջնահերթություն համդիսանա դահուկային մարզաձևերի մասսայականացումն ու զարգացումը, որ Հայաստանի ձյունառատ, հատկապես սահմանամերձ ձյունառատ բնակավայրերում դահուկային մարզաձևերը միակ սիրված զբաղմունքը կարող են դառնալ երեխաների համար, որ ֆեդերացիան միայնակ և միայն նվիրումի, էնտուզիազմի հաշվին սրանից ավել ի զորու չէ զարգացնելու և մասսայականացնելու այս մարզաձևերը, որ 2 մարզաձևում մեկական պետական հոգածություն ունեցող մարզադպրոցներով ուղակի հնարավոր չէ ավելի բարձր արդյունքներ գրանցել, որ գոնե մեկ ժամանակակից, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով կենտրոն չունենալով հեռուն չես գնա, որ սպորտի ոլորտի զարգացման ռազմավարությունն իր մեջ պետք է ներառի առանձին մարզաձևերի զարգացման ծրագրերը, որ ոչ թե ֆինանսավորումը պետք է ավելացնել արդյունք ցույց տալու դեպքում, այլ ֆինանսավորել՝ արդյունքի հասնելու համար, որ Հայաստանի ամենաձյունառատ վայրում, Աշոցքում չունենք մարզադպրոց բայց Հայաստանի առաջատար մարզիկները Աշոցքից են, որ Ապարանում մարզիչներն աշխատում են կամավորական հիմունքներով՝ անվճար, պատրաստում ՀՀ չեմպիոններ և արդեն իսկ մեր երկիրը ներկայացնում խոշորագույն միջազգային մրցաշարերում, բայց միևնույն է՝ պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք։ Աստված պահապան բոլորիս»,- գրել է Գագիկ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը