Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:41 20-01-2023

Փաշինյանական կանոնը սա է՝ ծնողը երեխային զինկոմիսարիատից ճանապարհելու է բանակ, մորգից ընդունի․ Րաֆֆի Ասլանյան

«Իշխանություների գործելաոճը քաղաքական ենթատեքստ ունի։ Մարդիկ իրենց անմեղությունն ապահովագրելու համար քավության նոխազ են փնտրում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին հետևած սպաների պաշտոնանկումներին։

«Բանակային կորպուսի հրամանատարը, հրամանատարի տեղակալը և այլն, որևէ կերպ չէին կարող այդ զինծառայողներին տեղավորել ավելի բարենպաստ պայմաններում, քանի որ այդպիսի պայմաններ չկան։ Այսինքն, պետությունը միջոցներ չի հատկացրել։ Այնպես չի արել, որպեսզի հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող կացարաններ ստեղծվեն, որպեսզի զինվորները տեղակայվեն այդ կացարաններում։ Կարծում եմ, որ այդ պաշտոնատար անձանց ազատումն առանց պատշաճ քննություն՝ նախ իրավաչափ չէ։ Բացի այդ, թուլացնելու է բանակի մարտունակությունը։ Մենք հերթական անգամ՝ թշնամու հետ հերթական բախման ժամանակ, դարձյալ ունենալու ենք հրամանատարներ, որոնց հրամանը զինծառայողները չեն կատարում։ Այդպիսի դեպքերը բամաթիվ են եղել՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների»,- ասաց նա։

Իրավաբանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արհեստավարժ հրամանատարի կարիք ունի։ «Ես չգիտեմ՝ մեր հրամանատարներից որոնք են պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք իրենց գործում ինչ արարքներով են աչքի ընկել։ Այնուամենայնիվ, համարում եմ, որ եթե այդ պաշտոններին հասել են, ուրեմն արժանի զինվորականներ են։ Իսկ օրվա քաղաքական իշխանությունն իր անգործության պատճառով, երբ զինծառայողին է ազատում զբաղեցրած պաշտոններից՝ նաև կարող է ունենալ բանակը թուլացնելու հեռահար նպատակ»,- ասաց նա։

«Եթե ինժեներասկրավորային վաշտի զինծառայողները որպես կացարան տեղավորվել են այդ խայտառակ պայմաններում։ Այսինքն, սեփականատիրոջ կողմից լքված տանը, ճաղավանդակով պատուհաններով, չկան նույնիսիկ կրակմարիչներ։ Այսինքն, հրդեհային անվտանգության նվազագույն պայմաններ, էդտեղ կորպուսի հրամանատարը կամ թիկունքի գծով տեղակալը կամ սպառազինության գծով տեղակալը ի՞նչ անի։ Տվյալ գործով պետք է հիմնավորվի՝ արդյո՞ք կային ավելի լավ կացարաններ, պայմաններ, որոնք համապատասխանում էին անվտանգության բոլոր պահանջներին, և նրանք զինծառայողներին չեն տեղավորել այնտեղ»,- ասաց նա։

Անդրադառնալով վարկածին, թե հրդեհը բռնկվել է բենզինի պատճառով՝ իրավաբանն ասաց, որ այնտեղ որևէ զիծառայող էլ չէր զոհվի, եթե շենքում ապահովված լինեին անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

«Իսկ մենք պետք է հասկանանք, չէ՞, որ զինվորներական ծառայության ու հազարավոր զինվորների մեջ բազմաթիվ պատահարներ կարող են լինել։ Այսինքն, այդ ամեն ինչը պետք է ապահովագրվի պատշաճ մոտեցումներով, ճիշտ համալրումներով և այլն»,- ասաց նա։

Փաստաբանն անդրադարձավ նաև դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին ու առաջ բերած վարկածներին։

«ՀՀ վարչապետին ես լուրջ մարդ չեմ համարում։ Նա բազմիցս ցույց է տվել, որ իր հայտարարությունները զրո արժք ունեն։ Հիշենք Սուրմալուի դեպքով էլ հայտարարություններ էր անում։ Վակածներ էր առաջ քաշում։ ՀՀ վարչապետը, ցավոք, պրոբլեմատիկ, աշխարհաքաղաքական այսպիսի բարդ իրավիճակում գտնվող մեր երկիրը ղեկավարելու նվազագույն՝ ո՛չ մտավոր պոտենցիալ ունի, ո՛չ էլ բարոյակամային հատկանիշներ։ Հետևաբար, այս ամենի մասին վարչապետի ասածն ինձ համար որևէ արժեք չունի։ Ինքը, նախ, իրավունք չունի վարկածներ առաջ քաշելու։ Ես իր ասածները չեմ էլ ցանկանում մեկնաբանել, որովհետև դա վարույթ իրականացնող մարմինների խնդիրն է, ոչ թե ՀՀ վարչապետի։ Իսկ վարչապետի այս առաջակտուր հայտարարությունները հենց վկայում են, որ ինքը ներքուստ հասկանում է իր մեղքը։ Սուրմալուի դեպքում էլ հայտարարեց վարկածներ և այլն, բայց այսօր քրգործն ի՞նչ փուլում է։ Եթե չեմ սխալվում, ստատկ վիճակում, գործով չկա որևէ ձերբակալված կամ կալանավորված անձ։ Հասարակությունն էլ արդեն մոռացել է 18 զոհված անձնաց։ Իսկ վաղը կամ Կառավարության մյուս նիստին կտեսնեք այդ վարչապետի դեմքի լայն ժպիտը»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններ տեղավորվում են և՛ անմեղության կանխավարկածի, և՛ քննության ուղղորդման հանգամանքների սահմաններում։ «Կարծում եմ, որ դա կարող է վարույթն իրականացնող մարմնին կաշկանդել։ Եվ վարչապետի այդպիսի հայտարարություններն, ըստ էության, վարույթն իրականացնող մարմնի համար քննության շրջանակն են սահմանում։ Մինչդեռ ՀՀ վարչապետը պետք է պատասխանի երկուշատտ կարևոր հարցի՝ ադյո՞ք ինքը տեղյակ է, որ Խոզնավարից մինչև Շորժա տեղակայված մարտական հենակետերն այս նույն վիճակում են գտնվում, նույնիսկ ավելի վատ վիճակում։ Եվ, եթե տեղյակ է, ապա ի՞նչ է արել։ Եթե միջոցներ չկան, ապա ինչո՞ւ է պարգևավճարներ բաժանում կառավարությանն ու պաշտոնատար անձանց։ Կամ, ի հակադրություն այս ամեն ինչի՝ հայտարարում են, որ կահավորված են։ Թող գնա՝ ցույց տա, որտե՞ղ է կահավորված։ Թող ինքը նախ իր պատասխանատվությունը հասկանա, նոր անդրադառնալ մյուսներին։ Կամ, եթե տեղյակ չէ՝ ապա ինչու տեղյակ չէ։ Արդյո՞ք պաշտպանության նախարարին ԳՇ պետը զեկուցել է իրավիճակի մասին։ Արդյո՞ք պաշտպանության նախարարն իրեն զեկուցել է իրավիճակի մասին»,- ասաց նա։

Փաստաբանը հայտարարեց, որ ինքն անձամբ շրջել է իր նշած սահմանային գոտում, անձամբ է ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին։

«Եղել եմ պատերազմից հետո ձևավորված նոր առաջնագծում, բազմաթիվ մարտական հենակետերում։ Տեսել եմ, թե ինչ է կատարվում։ Այդ խայտառակ վիճակում, երբ մարտական հերթապահություն է իրականացվում, նորմալ պետության պարագայում անպայման քրեական պատասանատվության ենթարկվող անձինք են լինելու։ Իրենք նույնիսկ մարտական հենակետեր չեն գնում։ Նոր տարուն, որ գնում են մարտական հենակետեր, ուշադրություն պետք է դարձնել, որ Նախիջևանից այն կողմ չեն գնում։ Նույնիսկ, երբ հանդիպլ են զինծառայողներին՝ մի ֆոտո կա, որտեղ նույնիսկ ճանապարհի վրա տեղադրված արագաչափ սարք է երևում։ Այսինքն, այս մարդիկ գնում են, այսպես ասած, ասֆալտային հենակետեր։ Այն տեղերը, որտեղ պետք է գնալ, այն տեղերը, որտեղ ստուգել՝ չեն գնում։ Թե ումից են վախենում, պատճառն ինչ է՝ չգիտեմ։ Այսինքն, հեշտ բան է։ Նոր տարվա դիմաց գնացին մոտ հենակետերը պտտվեցին՝ եկան»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն օրվա քաղաքական ղեկավարությունն, որը պատերազմից հետո միջոցներ չի հատկացնում բանակին՝ առկա պայմանները բարելավելու համար։

«Այսինքն, առաջնագծի կահավորում առհասարակ չի իրականացվում։ Դրանից հետո արդեն կարող են պատասխանատու լինել նաև մյուս պատասխանատու օղակները։ Ես առավել, քան վստահ եմ, որ հետագայում այս ամեն ինչը միանշանակ իրավական գնահատականի արժանանալու է։ Բոլորն իրենց պատիժը կրելու են։ Պարզապես, մինչև դրան հասնելը մենք զոհեր ենք ունենալու անընդմեջ։ Այսինքն, ինչպես հաճախ ասում են՝ ծնողը երեխային զինկոմիսարյատից ճանապարհելու է բանակ, մորգից ընդունի։ Սա է Փաշինյանական կանոնը»,- ասաց նա։

Ասլանյանի դիտարկմամբ՝ սպաների մի խմբին ազատելով և մեկ այլ խմբի նույն պայմաններում նշանակելով՝ իրավիճակը չի փոխվելու։ «Այսինքն, եթե չկան պայմանները, նոր հրամանատարն եկավ՝ ի՞նչ է անելու։ Բացի նրանից, որ նախոր հրանամանատարության մեջ կարող են լինել զինվորական գործին շատ պիտանի զինվորականներ։ Դրանով կարող է բանակը թուլացվել։ Այսօր մի քանի գնդապետների միաժամանակ ազատելը ես չգիտեմ՝ որքանով է իրավաչափ։ Այդ մարդիկ ճանապարհ են անցել չէ՞ մինչև այդ կոչումն ստանալը։ Առնվազն 18 տարվաընթացքում են ստացել»,- եզրափակեց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի