Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:13 20-01-2023

Հիմիկվանից պետք է քննարկվի, թե ովքեր են փոխարինելու ռուս խաղաղապահներին, որ հետո փաստի առաջ չկանգնենք. Մարուքյան

«Պարզ է, երբ որևէ փաստաթուղթ ընդունվում է, նշվում է ՌԴ ազդեցություն, ու բնականաբար եվրոպական ինստիտուտներում ասում են, որ ՌԴ-ն պատասխանատվություն է ստանձնում ամեն ինչի համար, ու ո՞նց է, որ միջանցքը փակ է»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում ստանձնել իրենց պարտականություններն ու Լաչինի միջանցքն ազատել ադրբեջանցիներից, ուրեմն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ –ն կարող է հայց հարուցել և դրանով բարձրացնել միջազգային խաղաղապահ կառույցի հարցը. «Այդ բանաձևերը բնականաբար արտացոլվել են Եվրոպական բանաձևի մեջ։ Շատ կարևոր է, որ այդ ճնշումը բերի նրան, որ միջանցքը բացվի նախկին ընթացակարգով։ Ապագայում եթե ռուս խաղաղապահների ժամկետը լրանա, ապա ի՞նչ խաղաղապահներ են գալու այդտեղ, ովքե՞ր են գալու, ու շատ լավ է, որ հիմիկվանից քննարկվի, որ թե վերջին պահին ու կանգնենք փաստի առաջ»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի