Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:40 03-11-2022

ՌԴ պետդումայում կարծում են, որ ժամկետային ծառայության երկարացման գաղափարը պետք է քննարկվի ուժային կառույցների հետ

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ զորակոչի ժամանակ զինվորական ծառայության ժամկետի հնարավոր փոփոխության հարցը պետք է քննարկվի ուժային նախարարությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Interfax» լրատվական գործակալությունը։

«Զորակոչային ծառայության ժամկետի փոփոխության հարցը պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քննարկում ուժային նախարարությունների հետ։ Ինչ-որ որոշումներ կայացնելուց առաջ ամեն ինչ պետք է կշռադատվի»,- լրագրողներին ասել է Կարտապոլովը։ Նրա խոսքով՝ ներկայումս պաշտպանության հանձնաժողովում այս թեմայով օրենսդրական նախաձեռնություններ չկան։

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է զորակոչի ժամկետը մեկ տարուց հասցնել երկու տարվա՝ պատճառաբանելով, որ մեկ տարում հնարավոր չէ զորակոչիկին լավ պատրաստել։ Նրա առաջարկը պաշտպանել է դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը և խոստացել խորհրդակցություններ սկսել պալատում այս հարցի շուրջ։

Դումայի անդամ Անդրեյ Կլիշասը համաձայնել է, որ անհրաժեշտ են խորհրդակցություններ այս հարցի շուրջ, և որ բոլորը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Նրա համոզմամբ՝ առաջին հերթին զինվորականները, և պաշտպանության նախարարությունը պետք է այս որոշումը կայացնի։ Նա միևնույն ժամանակ կասկած է հայտնել, որ ծառայության ժամկետը մինչև երկու տարի ավելացնելը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը։

Վերջինս գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ ավելացնել պայմանագրային զինծառայողների թվաքանակը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նման առաջարկ չի քննարկում՝ լրագրողներին ուղղորդելով պաշտպանության նախարարություն։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան