Ներքին 3 տարի առաջ - 15:48 19-01-2023

Թող ծառայողական քննություն անցկացնեն, քրգործ հարուցեն, շատ հնարավոր է, որ պետք է նախարարը պատասխան տա․ Մովսես Հակոբյան

«Ես չեմ կարող ասել, պետք է ծառայողական քննություն իրականացնեն, հասկանան՝ ով է մեղավորը։ Ովքեր մեղավոր են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով զորամասերից մեկի վաշտում բռնկված հրդեհի մեղավորներից և պատասխանատվության ենթարկվելուց։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Գեներալ-գնդապետն ասաց, որ պետք է ծառայողական քննություն անցկացնեն, պարզեն ծնող պատճառները և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Հարցին, թե նման իրավիճակի ստեղծումը կարո՞ղ է հիմք լինել պաշտպանության նախարարի հրաժարականի՝ Հակոբյանն ասաց. «Ինչի՞ համար, թող ծառայողական քննություն անցկացնեն, քրեական գործ հարուցեն, շատ հնարավոր է, որ պետք է նախարարը պատասխան տա»։

Հարցին, թե նորմա՞լ եք համարում այն, որ 21-րդ դարում զինվորները տաքանում են նման վառարաններով՝ Հակոբյանն ասաց. «Իմ կարծիքով, բանակում բենզինով վառվող վառարան չպետք է լինի։ Արգելված է եղել, անվտանգության կանոնների պահանջներին համաձայն արգելված։ Դիզելային վառելիքով ունեցել ենք, բայց մի 10 տարի առաջ վերացրել ենք»։ Հարցին, թե դուք ծանո՞թ եք այդ զորամասին, որտեղ դեպքը տեղի է ունեցել՝ Հակոբյանն ասաց. «Դա 2020 թ-ին ձևավորված տեղ է, որի մասին ես չգիտեմ»։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին