Ներքին 3 տարի առաջ - 16:40 16-01-2023

Նիկոլի Հայաստանում լրագրողների մուտքն արգելված է․ դրվագներ դատավորների ժողովից

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում դատավորները ընտրելու էին Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Այս անգամ Ընդհանուր ժողովի անցկացման վայրը փոխվել էր, եթե նախորդ գրեթե բոլոր դեպքերում դատավորներն հավաքվում էին կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, կամ Մարզահամերգային համալիրում, ապա այս անգամ հանդիպման վայրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցն էր։

Հատկանշական է, որ չնայած դատավորները շարունակում են դժգոհել ցածր աշխատավարձերից, աշխատակազմերի՝ աշխատակազմի ցածր լինելու պատճառով կադրերի արտահոքսից, սակայն սա չէր խանգարել ժողովի անցկացման համար ընտրել Երևանի ամենաթանկ հյուրանոցներից մեկը, որտեղ ամենամեծ՝ «Տիգրան Մեծ» սրահի կես օրվա վարձակալության արժեքն առանց սնունդի կազմում է 1 մլն 200 հազար դրամ։

Առհասարակ, ընդհանուր ժողովի անցկացման մասին ծանուցվում են նաև լրագրողները։ Թեև նիստերը գրեթե միշտ անց են կացվում դռնփակ, սակայն սա լրագրողների համար է պատեհ առիթ դատավորների հետ հանդիպելու և դատաիրավական խնդիրների վերաբերյալ հարցեր ուղղելու համար։

Հատկանշական է, որ եթե նախորդ դեպքերում լրագրողները գոնե հնարավորություն էին ունենում ներս մտնելու և գոնե դատարանի միջանցքում հարցազրույցներ անելու և նիստի ավարտին սպասելու համար, ապա հիմա չնայած ամենաժողովրդավար իշխանությանը՝ լրագրողներին հյուրանոցի դռներից ներս մտնելու հնարավորություն անգամ չունեին։

Ավելին՝ լրագրողներին ձմեռային ոչ այնքան բարենպաստ պայմաներում մի մուտքից մյուս մուտք էին ուղղորդում, նշելով, որ լրագրողների համար նախատեսված է ետնամուտքի բակը, թեև դատավորներից շատերը հենց կենտրոնական մուտքով էին ներս մտնում։

Լրագրողներին անգամ միջանցք մուք գործելու հնարավորությունից զրկելու ավանդույթին սկիզբ էր դրվել դեռ Գագիկ Ջհանգիրյանի նախագահության օրոք, ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն այստեղ էլ շարունակում է վատագույն ավանդույթները։

Հետևաբար, որքան շարունակվում է «ժողովրդավարության չեմպիոն» հռչակված Նիկոլ Փաշինյանի կառավարումը և որքան ավելանում է նրա ազդեցությունը դատական համակարգի վրա, այնքան նվազում են իրական ժողովրդավարության ցուցիչները, որոնք սակայն այնքան էլ տեսանելի չեն ու անկարևոր են Հայաստանում ԵՄ դեսպանի ու միջազգային կառույցների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի