Ներքին 3 տարի առաջ - 20:49 14-01-2023

Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապանի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում․ Գևորգ Փարսյան

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Սուրեն Փարսյանը՝ հավելելով, որ մտահոգիչ են շարունակում մնալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնցում, հիշեցնենք, Ալիևը բացահայտ խոսում է տարածքային իր նկրտումների մասին։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»՝ «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի սյունեցու արձագանքը, Կապան համայնքի ղեկավարը պատասխանեց․

«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ՝ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել՝ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց