Արտաքին 3 տարի առաջ - 16:00 16-02-2023

Ադրբեջանը Լաչինի ճանապարհին երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղափոխման անվտանգությունը․ Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։

Բայրամովը շեշտել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ «Ադրբեջանը Լաչինի ճանապահին երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը»։ Նրա խոսքով՝ հայտարարության շրջանակներում միայն վերոհիշյալ խմբերը կարող են երթևեկել ճանապարհով, սակայն Հայաստանը ճանապարհն օգտագործում է «անօրինական տնտեսական գործունեության, զենքի, ականների և զինծառայողների տեղափոխման համար»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ ադրբեջանիցի այսպես կոչված «ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել»։ Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումներն «անհիմն են»։

Բայրամովը Դոնֆրիդի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում «մանիպուլյացիաների է դիմում»։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց