Ներքին 3 տարի առաջ - 12:57 14-01-2023

Միջազգային գործընկերներին. հնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում

ՀՀ դատավորների միությունը դիմել է Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին, Դատավորների միջազգային միությանը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Դատավորների եվրոպական միությանը, Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը և մասնավորապես գրել է․

«2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ պետք է կապեր միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն 34 օր փակ է:

Ադրբեջանական իշխանությունները, խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթները, ավելի քան 120 000 բնակչությանը զրկել են կենսաապահովման տարրական միջոցներից և պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:

Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:

Վերը թվարկվածներից բացի, պարբերաբար խնդիրներ են առաջանում դեպի Արցախ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև՝ ինտերնետ հասանելիության հետ:

21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, լռության և անգործության ներքո կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում:

Հակիրճ նկարագրելով Արցախում տեղի ունեցող և օրըստօրե վատթարացող իրավիճակը՝ խնդրում եմ Ձեր աջակցությունը, որպես հեղինակավոր կառույցների, բարձր հարթակներում խնդիրը լսելի դարձնել, հնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում:

Հարգանքով՝ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան