Ներքին 3 տարի առաջ - 13:11 11-01-2023

Ինչո՞ւ են ուժայինները ներխուժել ՀՅԴ անդամների բնակարաններ. պաշտոնական պարզաբանում

Անդրադառնալով ուժային կառույցների ներկայացուցիչների ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ ներխուժմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»