Ներքին 3 տարի առաջ - 23:36 10-01-2023

Եթե նույնիսկ Բայդենն ու Մակրոնը գան Երևան ու միտինգ անեն, ապա միևնույնն է, Ադրբեջանը չի բացելու ճանապարհը․ քաղաքագետ

Արցախում առկա հումանիտար խնդիրն առավելապես քաղաքական է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Երբ Հայաստանի իշխանությունը չի գիտակցում և արտաքին խնդիրը դարձնում է հումանիտար խնդիր, ապա դրանով ինքը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է այդ խնդիրը։ Որովհետև Ադրբեջանն ասում է, որ «պատրաստ է բացել շրջափակումը՝ պայմանով, որ Ադրբեջանը պետք է վերահսկի Արցախի հանքերը։ Չէ՞ որ Արցախն արդեն Ադրբեջանի կազմում է, և Հայաստանը դա հաստատում է»։ Սա շատ պարզ ճշմարտություն է։ Սա է խնդիրը»-,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ Արցախում առկա խնդիրն առավելապես կապված է տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից։

«Եթե նույնիսկ Բայդենն ու Մակրոնը գան Երևան ու միտինգ անեն, ապա միևնույնն է, Ադրբեջանը չի բացելու ճանապարհը։ Որովհետև այս խնդիրը միտինգով չի լուծվում։ Սա քաղաքական խնդիր է։ Լաչինի միջանցքը տրվեց ռուս խաղաղապահներին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձյան: Այն ժամանակ Հայաստանը դեռ չէր հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղի հետ միասին։ Եվ քանի որ այդպես էր, ապա Լաչինի միջանցքի և Ղարաբաղի կարգավիճակը մնացել էր անորոշ։ Որովհետև Լաչինի միջանցքը հենց օդից դուրս չի եկել։ Լաչինի միջանցը հաստատված էր տարբեր պայմանագրերով․ կար Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված երկար աշխատանք։ Այդտեղ Լաչինի միջանցքի կարգավիճակի հասկացություն էր մտցվում։ Հետո կային Մադրիդյան սկզբունքները, հետո կազանյան և այլն։ Բոլոր միջազգային այդ համաձայնագրերըի մեջ Լաչինի միջանցքն ուներ հատուկ կարգավիճակ։ Այդ ժամանակ չէր համարվում, որ Լաչինը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողության տակ և Ղարաբաղի խնդիրը պետք է հետագայում քննարկվեր։ Բայց երբ Հայաստանի այդ փողոցային իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի այլ հարթակներում ճանաչել տան Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ նոյեմբերի 9-ի ամբողջ բովանդակությունը փոխվեց։ Դրա արդյունքում արդեն Ադրբեջանն արդարացիորեն հայտ է ներկայացնում, որ եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա Ադրբեջանն իրավունք ունի վերահսկելու ԼՂ-ում ընթացող գործընթացները։ Այդ թվում՝ հանքերը, գործարանները, և դա տրամաբանական է։ Եթե Հայաստանի իշխանությունը ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, ուրեմն էնտեղ Ստեփանակերտ չէ, այտեղ Խանքենդի է, որովհետև Ադրբեջանն այդպես է ուզում։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք իրենց դիրքավորում են որպես Փաշինյանի կողմնակիցներ, բայց հնչեցնում են «Արցախ» տերմինը՝ կամ անմեղսունակ են, կամ կամ սիրկաներ են։ Ովորհետև խաբում են սեփական ժողովրդին»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ մեր ժողովրդի մի մասը չի հասկանում այդ խնդիրը։

«Ոմանք դա համարում են տեխնիկական խնդիր։ Ասում են՝ էդտեղ պետք է երկրորդ ճանապարհը սարքվեր։ Մյուսներն ասում են, որ այդտեղ պետք է միջազգային ճնշում լինի։ Ոչ մի ճնշում էլ չի բացելու այդ ճանապարհը։ Սա է խնդիրը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի