copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:44 10-01-2023

«Եթե Ադրբեջանի հաղթանակը քաղաքական դաշտում չամրագրվեր, ապա կարող էինք որոշակի խնդիրների բախվել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գերխնդիրը եղել է իր ռազմական հաղթանակը քաղաքական հարթությունում ամրագրելը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Ալիևն այս մասին ասել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում։

Ալիևը շեշտել է, որ Բաքուն պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսել է աշխատել այս ուղղությամբ։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի հաղթանակը քաղաքական դաշտում չամրագրվեր, միջազգային հանրությունը դա չնկալեր, ապա իրենք կարող էին որոշակի խնդիրների առաջ կանգնել։

Նա պնդել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքներն ընդունվել են աշխարհի կողմից։

«Մենք անմիջապես սկսեցինք ակտիվ աշխատանքը, և կարծում եմ, որ այսօր՝ պատերազմից երկու տարի անց, կարող ենք լիովին վստահ ասել, որ պատերազմի արդյունքներն ընդունվել են աշխարհի կողմից։ Ադրբեջանի կոռեկտությունը ևս մեկ անգամ հաստատվեց, մենք պետք է էլ ավելի ամրապնդենք այն իրավիճակը, որը ձևավորվեց պատերազմի ավարտին, այսինքն՝ ավելի ամրապնդենք մեր դիրքերը։ Անցած երկու տարիների ընթացքում մեզ հաջողվել է հասնել մեր ուզածին թե՛ միջազգային հարաբերությունների հարթությունում, թե՛ երկրի ներսում»,- ասել է պետության ղեկավարը»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Վերջինս շեշտել է, որ պատերազմի ավարտից հետո աշխարհում Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ առկա դրական վերաբերմունքն էլ ավելի է աճել։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն այն երկրներից է, «որոնք բացահայտորեն արտահայտում են իրենց դիրքորոշումն ու դրա հիմքում ընկած է երկրի ռազմական հզորությունը և պատերազմում տարած հաղթանակը»։

«Ես կենդանի վկան եմ, որ պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ առանց այն էլ դրական վերաբերմունքն էլ ավելի է աճել, այսինքն՝ մեր հանդեպ համակրանքն ավելի է աճել։ Եվ դա այն պատճառով, որ աշխարհի քաղաքական վերնախավը քաջ գիտակցում է, թե ինչ գնով ենք մենք հասել այս Հաղթանակին, ինչ ռիսկերի ենք դիմել, ինչ ուժերի դեմ ենք պայքարել և այսօր էլ պայքարում ենք»,- ասել է նա։

Իլհամ Ալիևն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ չնայած պատերազմի ավարտին, այնուամենայնիվ Ադրբեջանի պայքարը շարունակվում է։ Նա վստահություն է հայտնել նաև, որ Ադրբեջանը կհաղթի նաև այս պայքարում, քանի որ երկիրը գտնվում է ճիշտ ուղու վրա։



Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա