Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 16:30 26-12-2023

Եթե Երևանը համաձայնել է ռուսական հարթակում հանդիպել, ապա որոշակի հնարավորություններ է տեսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

Oragir.news-ը կայանալիք հանդիպման վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։ Հարցին,թե արդյոք հանդիպումը կարագացնի՞ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Բադալյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ միայն այդ հանդիպումը կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն այդ հանդիպում կարող է թուլացնել լարվածությունը կողմերի միջև, ինչպես նաև կարող է նպաստել կայունությանը։ Խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը այնքան շատ են, որ միայն մեկ հանդիպումը էական նշանակություն չի ունենա»։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն իր պահանջների շրջանակում շեշտը դնում է անկլավների վրա՝ փորձելով ստանալ հաղորդուղիների ապաշրջափակման համար բարենպաստ ռեժիմ, ինչպես նաև փորձում է իր քաղաքական պատկերացումները թելադրել՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։

«Արևմտյան ձևաչափերում հանդիպում տեղի չունեցավ, սակայն հանդիպումը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում։ Սա չի նշանակում, որ արևմտյան ձևաչափերը տապալվեցին և Ռուսաստանըը խլեց նախաձեռնությունը»,- ասաց Բադալյանը։

Հարցին ,թե արդյոք կողմերը կկոշտացնե՞ն իրենց դիրքորոշումները, թե՞ փոխադարձ զիջումների կգնան,քաղաքագետը ասաց.

«Խնդիրն այն է, որ յուրաքանչուր կողմ պատրաստ է օգտագործել իր շահերը պաշտպանելու և հնարավության դեպքում ավելին պահանջելու ցանկացած գործոն։ Ռուսաստանն էլ իր հերթին առիթ է ստեղծում ընդհանուր միջավայրը վերահսկելի դարձնելու համար։ Եթե Երևանը համաձայնել է ռուսական հարթակում հանդիպել Իլհամ Ալիևի հետ,ապա սա թույլ է տալիս մտածել, որ այնտեղ տեսել է իր համար որոշակի հնարավորություններ»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից