Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:55 10-01-2023

Իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ից հեռացել են․ Փաշինյանը՝ թիմակիցների հարստանալու մասին

Չի կարող լինել այնպիսի հրապարակում, որն իրավապահ մարմինների ուշադրությանը չարժանանա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ընկերների կողմից կանեփի արտադրության բիզնես է սկսվել, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրի մարզում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է հաղթել ճանապարհաշինության տենդերներում, արդյո՞ք այդ անձանց ունեցվածքի ուսումնասիրման առնչությամբ իրավական գործընթացներ սկսվել են։

«Ալեն Սիմոնյանը եղբայրը որևէ տեղ աշխատելու իրավունք ունի՞, նա ի՞նչ պիտի աշխատի։ Ես օրինակ կարող եմ ասել,որ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկի ընտանիք անդամներից մեկին պատկանող ընկերությունը Հայաստանում ամենաշատ տենդերներն է շահում, և մենք դեմ չենք դրան։ Հասկանո՞ւմ եք, այսօր Հայաստանում շինարարի խնդիր ունենք, մենք խնդրում ենք, որ մարդիկ գան, մրցույթներին մասնակցեն և շահեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հետաքրքրվեց՝ դիտարկե՞լ են, թե Տիգրան Ավինյանի ընտանիքը 2018 թվականից առաջ որևէ տնտեսական գործունեություն ծավալե՞լ է, լրագրողը պատասխանեց, որ ծավալել է, սակայն զարմանալիորեն ավելի են հարստացել 2018-ից հետո։

«Ես ասում եմ՝ բացառված է՝ կոմպրոմիս, որ որևէ տեղ կոռուպցիոն դրսևորում լինի, և մեր համակարգը դրան չարձագանքի։ Բայց ես ուզում եմ, որ հարցին հակառակ կողմից նայենք։ Արտադրական կանեփի արտադրության հնարավորություն է տրված։ Դուք գիտե՞ք ուրիշների, որոնք չեն կարողանում ներգրավել, ուզում են այդ գործունեությամբ զբաղվել և չե՞ն կարողանում։ Օրինակ, իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են, որովհետև պատգամավոր լիներ, պիտի ասեին՝ դարձրեց պատգամավոր, գործարար լիներ, ասելու էին՝ բիզնեսով է զբաղվում, գործազուրկ լիներ, ասելու էին՝ չեն աշխատում, վարձու աշխատեր, ասելու էին՝ հովանավորչության դեպք է»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին