Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:48 09-01-2023

Թուրքերի մեծամասնությունը ԱՄՆ-ին թշնամի, իսկ Ռուսաստանին՝ բարեկամ է համարում

Թուրքիայի բնակչության շրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ առկա տրամադրություններն արագորեն փոխվում են։ Ինչպես փոխանցում է թուրքական Ulusal TV-ն, այս մասին փաստում են «Գեզիջի» հետազոտական ընկերության կողմից Թուրքիայի քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները։

Հաղորդվում է, որ ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականի դեկտեմբերի 30-31-ին՝ Թուրքիայի 24 նահանգներում բնակվող շուրջ 2464 մարդու շրջանում։

Հետազոտության մասնակիցների 90%-ը Միացյալ Նահանգներին թշնամի է համարել։ Միևնույն ժամանակ հարցվածների 62.6%-ը Ռուսաստանի Դաշնությանը ընկալում է որպես բարեկամ երկիր։

Հարցվածների 72.8%-ը նշել է, որ Թուրքիան պետք է լավ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ։ Բացի այդ հարցվածների 62.6%-ն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի տնտեսությանը։

Հատկանշական է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր ԱՄՆ-ին ընկալում են որպես թշնամի։ «Գեզիջի» հետազոտական կենտրոնի ղեկավար Մուրադ Գեզիջին շեշտել է, որ ի հայտ է գալիս մի պատկեր, երբ թուրք հասարակությունն ավելի է հեռանում արևմուտքից և ավելի շատ է վստահում ռուսներին։

Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցներում առկա մի շարք հրապարակումների համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ծրագրվող հեղաշրջման փորձի մասին վերջինիս դրանից րոպեներ առաջ զգուշացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին է վկայում նաև այն, որ Էրդողանը հեղաշրջման փորձի ձախողումից հետո փոխեց Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ հռետորաբանությունը, որն առկա էր սկսած 2015 թվականի նոյեմբերից, երբ թուրքական ուժերը Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռ էին խոցել, իսկ օդաչուն զոհվել էր։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի