Ներքին 3 տարի առաջ - 17:34 04-01-2023

Սրանք հերթական անգամ բացահայտ դավաճանում են Արցախը․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԵՆՔ

Իմ ապրած տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց ,այդ թվում հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս, տարբեր գործիչների, անծանոթների հետ ունեցել եմ տարաձայնություններ։ Վիճել ենք միմյանց հետ, երբեմն վիրավորել, նեղացել։

Իմանալով հանդերձ մեր՝ հայ ժողովրդի թերություններն ու արատները, երբեք, մինչև 2020թ․ անհարմար չեմ զգացել իմ հայ լինելու համար։ Իհարկե, կասկածներս սկսվեցին դեռևս 2018թ․, բայց ամեն դեպքում, մինչ 2020թ․ նոյեմբերը շատերի նկատմամբ բացատրություններ և արդարացումներ կային։

2020թ․ հետո, արդեն ամեն օր, լսելով, կարդալով տարբեր իշխանական և իշխանամերձ գործիչների խոսքերը, արդեն սկսում ես մտածել․ արդյոք, այս արարածները նույն ազգից են, ինչ Հ․ Թումանյանը, Մ․ Նալբանդյանը, Ռ Պատկանյանը, Րաֆֆին, Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը։

Ինչու՞ նորից հիշեցի այս մասին։ Քիչ առաջ կարդացի քպ-ական , անհայրենիք, անարժանապատիվ գարշապատգամավորներ Գուրգեն Արսենյանի և Գագիկ Մելքոնյանի խոսքերը։ Սրանք հերթական անգամ բացահայտ դավաճանում են Արցախը, կատարելով իրենց ստրկատիրոջ պահանջը։ Եվ սրանք, արդեն երրորդ տարին իշխանության են։

Շատերը կասեն, որ ամեն ազգ նման դավաճաններ ունի և մենք բացառություն չենք։ Կտրականապես համաձայն չեմ։ Այո՛, ամեն ազգ նման անհայրենիք դավաճաններ ունի, բայց ոչ մի ազգ երկու տարի չէր հանդուրժի նմանների իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ