Արտաքին 3 տարի առաջ - 09:50 03-01-2023

«Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևիը հայտարարել է, որ անկախ Հայաստանի կամքից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ժողովրդին հղած ուղերձում:

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ այս տարի Արցախի օկուպացված Կովսականի (Զանգելան) շրջանի տարածքում միջազգային օդանավակայան են բացել, որը երկրորդն է 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Նրա խոսքով՝ երրորդ օդանավակայանը շահագործման կհանձնվի առավելագույնը երկու տարուց։

Ալիևը նշել է, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հետ կապված լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ։

«Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է: Մենք ցույց ենք տալիս մեր կամքի անսասանությունը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Մեր պահանջը հիմնավոր է և արդարացի»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի հիմնական մասը պետք է կապ ունենա «իր անբաժանելի տարածքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ