Վերջին օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Վերջին օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց․ Տիգրան Աբրահամյան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:40 30-12-2022
Վերջին մի քանի օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին մի քանի օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց։

ՌԴ-ն արձագանքեց Թուրքիայի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որում նշվում էր, որ նպատակ է դրվել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստության, սպառազինությանը վիճակը հասցնել Թուրքիայի բանակի մակարդակին և ավարտել 2 զորքերի ամբողջական ինտեգրումը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Անկասկած Մոսկվայում գիտակցում են, որ Թուրքիա-Ադրբեջան մակարդակում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական համագործակցությունը, կառուցվում է առաջին հերթին ՌԴ-ի ու Իրանի ազդեցության կրճատման հաշվին ու նպատակով և այսօր էլ դրսևորվող գործընթացները, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի շուրջ, ռեգիոնալ, գեոպոլիտիկ տեսանկյունից, այդ նպատակն են հետապնդում։

Որքան տարածաշրջանում իրադրությունը հատկապես մեզ համար շարունակում է բարդանալ, սակայն ընդհանուր, համադրվող շահերի և ընդհանուր հետաքրքրությունների տեսանկյունից Իրանի և Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատանքի չափազանց մեծ ճակատ կա։
Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն առկա հնարավորություններից, եղած գործիքներից, միջազգային համագործակցության լուրջ պոտենցյալից օգտվելու փոխարեն ընտրել է դրանք մինչև վերջ փոշիացնելու սկզբունքը։

Հայաստանն ու Արցախը դիմակայելու հնարավորություն դեռևս ունեն ու չնայած դրա պոտենցյալը գնալով մաշվում է, սակայն ինքս համարում եմ, որ միակ տարբերակը ստեղծված ծանր իրադրությունում բեկում մտցնելու տեսանկյունից, բնականաբար, այս իշխանության շուտափույթ հեռացումն է։
Առանց դրա Հայաստանում ու Արցախում արագացված ոչնչացման գործընթացը կհասցվի իր վերջնակետին, իսկ մենք կհամալրենք պետականության կորուստ ունեցող ժողովուրդների շարքը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի