Ներքին 3 տարի առաջ - 10:28 26-12-2022

Մետրոյից ԱԱԾ․ Նիկոլ Փաշինյանի կադրային սովը արտասովոր թռիչքների է հանգեցնում

Նիկոլ Փաշինյանի ուժային կառույցներում կադրային սովը վերջին չորս տարիներին հանգեցրել է իջևանցիների և վարչապետին հավատարմության անխախտ երդում տված մարդկանց թռիչքային կարիերային։

Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ևս մեկ այդպիսի թռիչք է լինելու․ «Երևանի Մետրոպոլիտենի» տնօրենի ԺՊ Բաբկեն Սեդրակյանը նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ։ Դա է պատճառը, որ ոստիկանության գնդապետ, ՀՀ-ում Ղրղզստանի պատվո հյուպատոս Բաբկեն Սեդրակյանը ԺՊ-ից չի դառնում մետրոյի տնօրեն։

Ուշագրավ է, որ դեռևս 2019-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ, որտեղ ներկայացվել է այն ժամանակ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի չհայտարարագրված գույքը Դուբայում։

Հրապարակումից օրեր անց «Հետք» էլեկտրոնային պարբերականը նամակ էր ստացել ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանից, որում ասվում էր. «Նյութում հրապարակված անձինք եւ փաստերը հետաքրքրություն են ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության մարմինների համար, ուստի խնդրում ենք առկայության դեպքում մեզ տրամադրել վերը նշված նյութին վերաբերող լրացուցիչ եւ մանրամասն տվյալներ՝ բացահայտելու ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքի մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց շրջանակը»:

Ստացվում է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրելով գործը՝ պարզել է, որ Բաբկեն Սեդրակյանը «այնքան հրաշալի անձնավորություն» է, որ կարող է ղեկավարել ԱԱԾ-ն։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո