Մամուլ 3 տարի առաջ - 08:22 24-12-2022

«Հանձնարարականները» հստակ կատարվում են․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (Մ6) ղեկավար Ռիչարդ Մուրին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, սա Մուրի այցի միայն երևացող կողմն է, իսկ օրակարգն իրականում այլ «երանգներ» է ունեցել։

Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի կառավարական աղբյուրը, բրիտանական հետախուզության պետը հստակ առաջ է քաշել Հայաստանում հակառուսականության ալիքին նոր թափ հաղորդելու առաջնայնության հարցը։ Նա իշխանություններին առաջարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը որպես պատեհ առիթ օգտագործել և հրապարակավ, այդ թվում՝ իշխանությունների մակարդակով, թիրախավորել ՌԴ քաղաքականությունը։ Ինչպես երևում է, այդ «հանձնարարականն» աշխատել է. օրինակ՝ կառավարության վերջին նիստում ականատես եղանք, թե ինչպես բաց տեքստով Փաշինյանը խոսեց «խաղաղապահների անգործության» մասին, մինչ այդ ՔՊ այլ ներկայացուցիչներ (բավական բարձր տրամաչափի) ևս «քլնգել» էին ռուսներին։

Մուրի այցին հաջորդած մյուս ակնհայտ հակառուսական դրսևորումներից մեկը Փաշինյանի հերթական հանդիպումն էր «արտախորհրդարանական ակումբի» ներկայացուցիչների հետ, որոնցից մի քանիսն այս օրերին շատ ակտիվ են այս «դաշտում»։ Ի դեպ, ամիսներ առաջ Փաշինյանն ընդունել էր նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլ յամ Բըրնսին: Ըստ որոշ տեղեկությունների, այս երկու պաշտոնյաների այցն ուղղակիորեն կապված է եղել նաև ՀՀ-ում նոր կառույցի՝ արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան