Ներքին 3 տարի առաջ - 17:30 23-12-2022

Շրջափակված Արցախում խորհրդակցություն է անցկացվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարության ենթակա բուժհաստատությունների գործադիր տնօրենների մասնակցությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Տեղի են ունեցել քննարկումներ կապված ոլորտի գործառույթների իրականացման հետ։

Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։

Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրներն ու լուծումների մասին դիտարկումները և նշել, որ հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ, քանի որ առկա խնդրիներն ու մարտահրավերները կարող ենք լուծել միայն թիմային աշխատանքով։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում