copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:31 22-12-2022

Ստեփնակերտի հետ օդային կապի հաստատում, ռուս խաղաղապահների թվի ավելացում. «Վերածնվող Հայաստան»-ի հայտարարությունը

11 օր է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ. Դեկտեմբերի 12-ից փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին շարունակում է ցույց տալ, որ Արցախի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.

«Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը՝ Բաքուն փորձում է հասնել Արցախի հայաթափման, փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դեկտեմբերի 12-ին տարածած հայտարարությամբ բարձրաձայնել էինք հումանիտար աղետի, սպասվող խնդիրների, հրատապ քայլերի մասին։ Այսօր իրավիճակն առավել քան օրհասական է՝ հրատապ ու կոնկրետ գործողություններ պահանջող։

Անցնող 11 օրերի ընթացքում մենք միջազգային արձագանքների պակաս չունեցանք՝ միջանցքի բացման կոչերով հանդես եկան բազմաթիվ երկրներ, խնդիրը քննարկվեց ՄԱԿ անվտանգության խորհրդում, որտեղ ևս բազմաթիվ, այդ թվում՝ հասցեական հայտարարություններ եղան, երեկ ստացվեց նաև ՄԻԵԴ որոշումը՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ։

Սրանք, անշուշտ, ողջունելի քայլեր են, բայց ստիպված ենք արձանագրել, որ բոլոր այս կոչերն ու հայտարարություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են՝ Արցախի բնակչության իրավունքների վերականգնումը երաշխավորելու համար։

Միջազգային հանրության կոչերի ներքո այսօր Բաքուն շարունակում է իր հանցավոր գործունեությունը, ուստի ժամանակն է հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով։

Ստեղծված իրավիճակում հրատապ ենք համարում՝

Հայաստանի կողմից դաշնակից և բարեկամ երկրների, միջազգային կառույցների հետ հետևողական, արագ և հաշվարկված աշխատանքի իրականացումը՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ։ Անթույլատրելի ենք համարում միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչների կողմից այս թեզի շրջանցումը (օրինակ՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը, որում խոսք չեղավ վերոնշյալ բանաձևի մասին),

արտերկրում ապրող մեր հայրենակիցների ջանքերի էլ ավելի համախմբումն ու ուղղորդումը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների,

Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինության մասին ողջ աշխարհով բարձրաձայնելու նպատակով,

կանոնավոր օդային կապի հաստատումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև։

Նման օդային միջանցքի անվտանգությանն ու ապահովությանը, ինչպես նաև գործարկմանը վերաբերող հարցերը պիտի երաշխավորվեն և իրականացվեն ՌԴ կողմից՝ որպես 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Արցախը Հայաստանին կապող միջանցքի պահպանությունը, վերահսկողությունն ապահովող պետություն։ Ընդ որում՝ օդային միջանցքն անխափան պիտի գործի նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վերաբացումից հետո՝ որպես այլընտրանքային «կյանքի ճանապարհ» Արցախի և Հայաստանի միջև,

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի, ինչպես նաև տեխնիկայի թվի ավելացումը՝ որպես Արցախի և Արցախի բնակչության անվտանգության հիմնական երաշխիք։ Ադրբեջանական սադրանքներն ու առկա վտանգները հաշվի առնելով՝ կենսական է դառնում նաև խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետների վերանայումը՝ օրակարգային դարձնելով խաղաղապահ առաքելության անժամկետ տեղակայման կարևորությունը,

Արցախի և Ռուսաստանի միջև ուղիղ, անխափան, մշտական գործող կապի հաստատումը։

Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով,
Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների էլ ավելի ակտիվացումը։

Վաղուց ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին ստանձնի հանրությանը համախմբող, միավորող և պայքարող կենտրոնի դերը։ Կարևոր է նաև ՀԱԵ կողմից միջեկեղեցական կապերի հետևողական, շարունակական և լիարժեք գործարկումը՝ առաջին հերթին ստեղծված իրավիճակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված կողմերի հետ, ապա նաև ամբողջ աշխարհի՝ էկումենիկ կապերի և առկա հնարավորությունների սահմաններում։

Հաշվի առնելով առկա իրավիճակը, հումանիտար աղետի լրջագույն վտանգն ու Արցախում ապրող շուրջ 120 000 մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների տևական ոտնահարումը՝ կոչ ենք անում․

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու,

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության նպատակներին համահունչ՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն արցախահայության կյանքի, ազատ տեղաշարժման իրավունքներն ապահովելու ուղղությամբ՝ միջանցքն ապաշրջափակելուն զուգահեռ ապահովելով օդային կապի անխափան ու անվտանգ իրականացումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև,

միջազգային հանրությանը՝ գործնականում ցույց տալու, որ մարդու իրավունքներն առաջնահերթություն են, գործնական քայլեր իրականացնելու ադրբեջանական ագրեսիան, ցեղասպան գործունեությունը դադարեցնելու, Արցախի մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորելու ուղղությամբ։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
13:52 Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան
11:30 Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին
16:00 Թող մյուս ՔՊ-ականները պատրաստվեն, տեսանյութեր են լինելու․ Աղազարյանի դեպքը քրեորեն պատժելի է