ՀՀ-Իրան սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում չի նկատվում. ՊԵԿ
copy image url

ՀՀ-Իրան սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում չի նկատվում. ՊԵԿ

Ներքին 4 ժամ առաջ - 20:36 16-06-2025
Հայաստան-Իրան պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

«Հայ-իրանական սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում այս պահին չի նկատվում»,- նշեցին ՊԵԿ-ից:

Օրական միջին հաշվով հայ-իրանական սահմանը հատում է 250-300 մեքենա։