Մամուլ 3 տարի առաջ - 08:32 22-12-2022

Ինչու Ստեփանակերտում հանրահավաքը չկայացավ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդօրինակել է Փաշինյանին՝ լայվ մտնելու, ժողովրդին առաջինը լավ լուրն անձամբ հաղորդելու եւ այլ պոպուլիստական քայլերի հարցում։ Վարդանյանի այս պահվածքը սկսել է նյարդայնացնել ոմանց, նրանք կարծում են, որ սրանով է պայմանավորված այն, որ պետնախարարը հաճախ չհաշվարկված, սխալ հայտարարություններ է անում՝ երբեմն սրելով իրավիճակը։

Դրանցից մեկը, օրինակ, Ռուբեն Վարդանյանի՝ օրեր առաջվա հայտարարությունն էր, թե գազը տվեցին, մինչեւ երեկո, հավանաբար, ճանապարհն էլ կբացեն։ Նա շտապել էր նաեւ դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք հրավիրելու հարցում, որը ստիպված եղավ հետաձգել։ Հետո լայվ մտավ եւ հայտարարեց․ «Մենք ունենք խնդիր՝ ոնց անենք, որ այս հանրահավաքը նմանվի… դառնա այնպիսին, որ եղել է 90-ականների սկզբներին, որ ոչ միայն հավաքվենք, այլ լինի ազնիվ շփում կառավարության եւ ժողովրդի հետ։

Երկար քննարկումներից հետո՝ ե՛ւ նախագահի, ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ հարգված այլ մարդկանց հետ, ես հասկացա բանաձեւը… Դրա համար որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ եւ անցկացնենք հանդիպում, շփվենք մարդկանց հետ, դրանից հետո պարզ կլինի՝ ինչպես, երբ հանրահավաք անել»։

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ հանրահավաքի որոշումը Վարդանյանը միանձնյա է կայացրել, հետո նրան ասել են, որ վառելիքի խնդիր կա՝ մարդիկ հանրահավաքի համար իրենց պահուստային բենզինը չեն օգտագործի, իսկ «գալոչկայի» համար հանրահավաք անելու իմաստ չկա։ Գուցե հանրահավաքին դեմ են նաեւ ռուսները, ուստի Վարդանյանը սկսեց այցելել շրջաններ, բացատրել իրենց մարտավարությունը, շփվել ժողովրդի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին