Ներքին 4 տարի առաջ - 20:34 03-06-2022

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը 20։00-ին կրկին չկայացավ

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար ժամը 20:00-ին դարձյալ քվորում չապահովվեց՝ պատգամավորների բացակայության պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ 4 ժամը լրացավ, սակայն փաստացի դահլիճում պատգամավորներ չկան՝ այդ թվում և ընդդիմության պատգամավորները: «Կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ»,-ասաց Սիմոնյանը:

Ժամը 16:00-ին նախատեսված նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին եկել նիստին: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծը:

Քանի որ քվորում չլինելու պատճառով նիստը չսկսվեց, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կառավարություն, ապա՝ Կառավարական թիվ մեկ առանձնատուն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին