Մամուլ 3 տարի առաջ - 08:21 22-12-2022

Իրականություն կդառնա՞ գլոբալիստական «միասնական դասագիրքը»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի կրթական դեպարտամենտում տարիներ շարունակ եղել է առաջարկ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար ստեղծել միասնական դասագիրք: Տրամաբանորեն, այն պետք է ունենար գլոբալիստական, ոչ ազգային ուղղություն և բովանդակություն: Սակայն նախկինում Հայաստանի Հանրապետության կողմից այդ ծրագիրը իրատեսական չի համարվել, և Հայաստանը չի մասնակցել դրան: Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումից հետո այդ թեման վերակենդանացել է:

Ի դեպ, հենց նրա անվան հետ են կապվում մի շարք գլոբալիստական «բարեփոխումներ», որոնք միտված էին հայագիտության, ազգայինի դերի նվազեցմանը, մասնավորաբար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական ծրագրերից հանելուն: Ինչպես նշվեց ԶԼՄ-ներում, նրա առաջին շրջաբերականներից մեկն էլ վերաբերում էր դպրոցներին ուղղված ցուցումին՝ զերծ մնալ ռազմահայրենասիրական, ռազմագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունից: Եթե իրականում վերնշյալ դասագիրքն իրականություն դառնա, ապա այն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով դրա հավանական բովանդակությունը:

Օրինակ՝ դժվար չէ կռահել, թե այդ գրքում ինչպես է անդրադարձ կատարվելու (եթե ընդհանրապես կատարվի) Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, Սումգայիթյան կոտորածին, Մարաղայի դեպքերին և այլն:Եվ ընդհանրապես, մեր աղբյուրները փոխանցում են, որ նման դասագրքի նպատակն է լինելու երիտասարդության շրջանում ներդնել ոչ ազգային, գլոբալիստական մտածողություն, դաստիարակել, այսպես կոչված, «տարածաշրջանային համակեցության» գաղափարներով, իսկ ամենամեծ վտանգն այն է, որ հայ երիտասարդների շրջանում կարող են տարածվել ադրբեջանական նարատիվները...»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը