Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:54 21-12-2022

«Ձայն բարբառոյ յանապատի»․ ինչու ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից չեն արձագանքում լրատվամիջոցների զանգերին

«Սիլվայի գործով» դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր նիստին։ Առողջական խնդիրներ ունի։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում այդ մասին վկայող փաստաթղթեր ներկայացրեց։ Դրանից հետո դատարանին խնդրեց փակ հանդիպում անցկացնել՝ Քոչարյանի առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնելու համար։

Հասկանալու համար, թե առողջական ինչ խնդրի պատճառով է Ռոբերտ Քոչարյանը բացակայել նիստից և արդյոք այժմ Հայաստանում է գտնվում, Oragir.News-ը փորձեց կապվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։ Բոլոր հարցերը, հեռախոսազանգերի հետ միասին, հերթական անգամ անպատասխան մնացին։

Հատկանշական է, որ Oragir.News-ի խմբագրությունը նախկինում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ևս բազմիցս փորձել է կապվել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ։ Այդ ամբողջ ընթացքում որևէ անգամ գրասենյակի ներկայացուցչի հետ կապ հաստատել չի հաջողվել։

Ստացվում է, որ լրատվամիջոցները ՀՀ երկրորդ նախագահին վերաբերող հարցերի պատասխաններ ու ճշգրիտ տեղեկություն ստանալու որևէ տարբերակ չունեն։ Իսկ որպես ՀՀ երկրորդ նախագահի և հանրության միջև կապի հարթակ ստեղծված գրասենյակը գործնականում լիարժեքորեն չի իրականացնում իր գործառույթները։ Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին օրենքի 6-րդ կետի համաձայն՝ պաշտոնաթող նախագահի կահավորված գրասենյակը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցներով։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների հարկերից ձևավորվող պետական բյուջեով բացված գրասենյակը չի ծառայում այդ երկրի քաղաքացիների շահերին, հաղորդակցության դուրս չի գալիս նախագահի ու հանրության միջև կապող օղակ հանդիսացող լրատվական հարթակի ներկայացուցիչների հետ։

Այս համատեքստում բնական ու տրամաբանական հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի գոյությունն ու գործունեությունը, եթե այն որևէ կերպ չի արձագանքում լրատվամիջոցների զանգերին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ