Ներքին 1 տարի առաջ - 15:34 09-12-2024

ՀՀ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել ոստիկանների կողմից ծեծի ենթարկված քաղաքացուն 

Քննչական կոմիտեից ևս որևէ լուր չկա, չնայած նշված կառույցի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության քննիչներն այս պահին առնվազն պետք է ունենային նախաձեռնված քրեական վարույթ, էլ ինչ խոսք ավելի լուրջ քայլերի մասին։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում