Երևան +8°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:47 21-12-2022

Մի երթուղու ավտոբուսները՝ տասը րոպեն մեկ, մյուսինը՝ քսան, երրորդինը՝ երեսուն․ անկազմակերպ, ինչպես ամենուր

Վերնիսաժի կանգառում կեսօրին հաշվում ենք ավտոբուսները՝ կես ժամում անցնում է երկու-երեք 19, 99, 26, 42, 46, իսկ, օրինակ 74 չկա ու չկա։ Անցնող ավտոբուսների մեծ մասը բեռնված է կիսով չափ, 35 րոպե անց եկող 74-ն այստեղ արդեն լցված է լիովին, բայց դեռ պիտի Շրջանայինով գնա Օպերա, Բաղրամյան, Կոմիտաս ու հասնի Դավթաշեն։ Մարդիկ դժգոհում են, որ նույնիսկ այսքան սպասելուց հետո չեն կարողանում ավտոբուս բարձրանալ, վարորդը պահանջում է, որ վճարեն, նոր բարձրանան, մեկը, որ իջել էր իջնողներին ճանապարհ տալու համար, չի կարողանում բարձրանալ, քանի որ իրեն մի կողմ հրելով՝ նոր ուղևորներ են բարձրացել ու էլ տեղ չկա, իսկ ինքն արդեն վճարել էր ուղեվարձը։ Ու սա դեռ կեսօր է՝ «պիկ» ժամ չէ։

Ո՞վ պիտի կատարի հաշվարկը՝ ո’ր երթուղում քանի’ մեքենա պիտի լինի, ո’ր երթուղում ի’նչ պարբերությամբ պիտի ավտոբուսները շարժվեն․ բնականաբար, քաղաքապետարանը (մենք դիտարկման համար վերցրել ենք հենց 74 համարը, քանի որ այն մշտապես գործում է մեծ ու անկանոն միջակայքերով, բայց նոր ներմուծված կապույտ ավտոբուսներից է)։ Ուղևորները բարձրաձայնում են իրենց դժգոհությունը, վարորդն անտարբեր նետում է՝ էս ա, կարաք, մի գործ էլ իմ համար գտեք։

Ինչպե՛ս պիտի պլանավորվի ավտոբուսների բաշխվածությունն ու խտությունը․ այս հարցը շատ պարզ պատասխան ունի՝ քաղաքի զարգացման հայեցակարգի՝ տրանսպորտին վերաբերող դրույթներով․ սակայն այդ բարիքից Երևանը չունի։

Մեր քաղաքը չունի զարգացման հայեցակարգ, չունի գլխավոր հատակագիծ, ըստ այդմ էլ՝ չունի որևէ ոլորտում համակարգված աշխատելու սկզբունք։ Մինչդեռ, հիշենք՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2019թ․ավագանու ընտրություններին ներկայացված նախընտրական ծրագրում առկա էր քաղաքի զարգացման հայեցակարգի մշակում։ Եվ ընտրված քաղաքական ուժի կառավարմանը մեկ տարի է մնում, սակայն առաջնահերթորեն ներկայացված՝ «քաղաքի զարգացման հայեցակարգի մշակմում» խոստմանը (ծրագրային կետին) ուղղվող քայլեր այդպես էլ չեն նկատվում։

Առհասարակ, պետական կառավարման որևէ ոլորտում չի նկատվում պլանավորում կամ պլանավորման կարևորում․ ինչպիսի՛ քաղաքացի է ուզում կերտել կրթական համակարգը, ինչպիսի՛ մշակութային միջավայր են մտադրվել ստեղծել թատրոնների անկանոն վերամիավորումներով, ինքնակարգավորման կամ բիզնեսի կարգավորմանը թողնված երաժշտության ու ֆիլմերի արտադրությամբ, ինչպիսի՛ մարտական միավորներ են նախատեսում ունենալ բանակաշինական ինչ-ինչ փոփոխություններ անելով, ինչ քաղաքաշինական պատկերացում ունեն՝ շարունակաբար գերբեռնելով քաղաքը, չի երևում։ Բոլոր ոլորտներում կայացվում են իրարից անկախ, երկրի ընդհանուր վիճակից անկախ որոշումներ, որ ամենաշատը լուծում են տեղային հարցեր։ Հնչում են շքեղ ձևակերպումներ, երկար-ճոռոմ նախադասություններ՝ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ, իսկ խնդիրները մնում են ու խորանում։

Օրինակ, հասարակական տրանսպորտի միջոցների մաշվածության, անբավարարության մասին խոսվում է անդադար, պարբերաբար լուսանկարներ են հրապարակվում առավոտյան ու երեկոյան ուշացող, լեփ-լեցուն ավտոբուսների ու միկրոավտոբուսների, իսկ Քաղաքապետարանից ի պատասխան տասնյակ ու հարյուրավոր ավտոբուսների հերթական խմբաքանակի մասին հաղորդագրություն են տարածում, թե այս մի նախաձեռնությունն էլ կլինի եկող տարի՝ ընդամենը մի-վեց ամսից։

Իսկ մինչ այդ մարդիկ սառչելով սպասում են կանգառներում, փորձում խցկվել ավտոբուսի մեջ, խնդրում են՝ մի քիչ առաջ կգնա՞ք, ներսից էլ լսում՝ էնպես ենք սեղմված շնչելու տեղ չկա։ Գեղեցիկ-անիմաստ խոսքեր շարքից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։ «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ։ Հնչում է՝ «միասնական տոմսային էլեկտրոնային համակարգ», «նոր երթուղային ցանց», «չափորոշիչների սահմանման և վերահսկման առավելագույնս արդյունավետ մեխանիզմներ» և այլ գրավիչ ձևակերպումներ, իսկ կանգառներում խտանում են հոգնած-մրսող մարդկան շարքերը․․․ ի դեպ, վերոհիշյալ բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2017 թվականից․․․ հինգ տարի է արդեն։

Հնարավորինս փոքրացնելով ձմեռային քաղաքի մայթին կանգնելու հավանականությունն՝ իջնում ենք մետրո․ հերթական գնացքը գալիս է նախորդից շուրջ ութ րոպե հետո։ Սա, իհարկե, խցանումներով լի, մերկասառույցի պատճառով վթարներով փակված կամուրջների ու փողոցների պարագայում առավելագույնս զայրացնող որոշում է՝ մեծացնել նաև մետրոյի գնացքների ժամանման հաճախականությունը։

Տրանսպորտային խնդրի լուծման բանալին ունեն կանգառում սառչող-ուշացող ուղևորները՝ զրկել քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական մեքենաներից, ձեռքներից վերցնել սեփական մեքենաների բանալիները, ու երկու օր անց տրանսպորտի հարցը լուծված կլինի։ Ոչ թե նրանք կնստեն տաքուկ սենյակներում, հումորներ կանեն ավագանու նիստերին՝ հպարտորեն հայտարարելով, թե բարեփոխումների ծրագիրը ևս մի վեց ամսից հիմնականում լուծված կլինի։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, դարձյալ՝ ոչ լիովին, այլ՝ հիմնականում, որ կրկին մանևրելու տեղ լինի։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է