Ներքին 3 տարի առաջ - 12:25 21-12-2022

Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է նաև Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, ով Հայաստանից եկել է Արցախ՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի, ու վստահ եմ՝ դառնալով մեր թիմի անդամներից մեկը՝ կարևորագույն ոլորտներից մեկն առավել կզարգացնի»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Ստորև ներկայացնում ենք նորանշանակ նախարարի կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1965թ., 21 օգոստոսի, քաղաք Երևան

Աշխատանքային գործունեություն

2011-2016թթ. ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2010-2011թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան
2007-2008թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2005-2011թթ.- ԵՊԲՀ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
2002-2006թթ.- ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների դեկան
2000-2002թթ.- ԵՊԲՀ` ուսումնական և արտադրական պրակտիկայի ղեկավարի օգնական
2000-2005թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ
1991-2000թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ
1991թ.- ք. Երևան, ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ

Այլ տվյալներ

1999թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2007թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան
2007-2011թթ.- ԵՊԲՀ` գիտա-կոորդինացիոն խորհրդի անդամ
2008-2010թթ.- ԵՊԲՀ` ԳՀԿ թեմատիկ ղեկավար
1999թ.-2010թթ.- ՀՀ Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն
2007թ.-ից առ այսօր - Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի անդամ
Ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է

Պարգևներ

1986թ.-ին պարգևատրվել է ՍՍՀՄ կոմերիտմիության առաջին քարտուղարի շքանշանով
2000թ.-ին` ԵՊԲՀ ռեկտորի շնորհակալագրով
2005թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով
2010թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով
2010թ.-ին` ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալով
2011թ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալով
2012թ. «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով
2015թ.-ին՝ Մովսես Խորենացու մեդալ
Ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի չորս որդի։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին