Ներքին 3 տարի առաջ - 21:18 20-12-2022

Ռուս խաղաղապահների ներկայությունը լավ է, բայց բավարար չէ․ Եղիշե Կիրակոսյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է։ Վերջինս խոսել է Միջազգային դատարանների որոշումների մասին Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ։

«Նմանատիպ խնդրի լուծման լավագույն միջոցը միջազգային բալանսավորված կառուցակարգի առկայությունն է, որը հնարավորություն կտա անվտանգային խնդիրները բալանսավորելու, և դա պետք է իրականցվի միջազգային ուժերի ներգրավմամբ, որոնք ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը լավ է, բայց բավարար չէ, կարծում եմ, քաղաքական ճնշումը մեծացնել է պետք, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում հարցի քննարկումը անընդհատ բարձրացնելը և ԱԽ օրակարգ բերելը, տարբեր ձևաչափերով քննարկումներ կազմակերպելը և միջազգային կառուցակարգերը ակտիվացնելը կարող են օգնել այս հարցը կայունացնելու ուղղությամբ»։

Կիրակոսյանը նշեց, որ չի բացառվում, որ Ադրբեջանը անտեսի միջազգային դատարանի վճիռները, և Ադրբեջանը որոշակի ջանքեր ամեն դեպքում կփորձի գործադրել փորձելու համար մոլորեցնել դատարաններին, կեղծ տվյալներ և ապացույցներ ներկայացնել։

Կիրակոսյանը ընդգծեց․ «Ադրբեջանը ԵԽԽՎ անդամ է և այդ համատեքստում ունի որոշակի պարտավորություններ։ ԵԽԽՎ անդամ լինելով է պայմանավորված նաև, որ այս հարցը Ադրբեջանի համար որոշակի կարևորություն ունի»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին