Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:11 20-12-2022

Գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, ծնունդով Արցախից եք․ Գեղամ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հստակ հարց ուղղեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ արդյո՞ք վերահաստատում են, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, ինչպես ասված էր կառավարության 2021-2026 ծրագրում։ Ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Դա ասելով չի, դա գործով են ապացուցում և իշխանությունը գործով դա ապացուցել է։ Անցած տարի մոտ 200 միլիարդի ֆինանսական աջակցություն է տրամադրել և դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել Կարծում եմ պատասխանը հստակ էր»։

Արձագանքելով Գրիգորյանին, Գեղամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունը Արցախի հետ հարաբերությունները վերածել է փողային հարաբերությունների։

«Ձեզ համար այլևս ծրագրային է դարձել՝ հող, փողի դիմաց, Արցախից ինչ խոսում ենք, ասում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս, ով-ով, գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, գոնե դուք ծնունդով Արցախից եք։ Փողը տալիս են, որովհետև Արցախը ավերվել է, փողը տալիս են որպես փրկագին, փողը տալիս են, որ մարդիկ լուռ մնան»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին