Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:50 17-12-2022

Դեկտեմբերի 19-ից Արցախում կվերսկսվեն պարապմունքները կրթական հաստատություններում

Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները Արցախի բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: 6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝ բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին»,- ասվում է նախարարության հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին