Երևան +12°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:14 16-12-2022

Արցախում ընկճվածություն չկա․ Մետաքսե Հակոբյան

«Մենք բոլորս այստեղ գիտակցում ենք, որ կարողացանք միակամ լինել, թե՛ Արցախում, թե՛ նաև Սփյուռքում ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որ կարողացանք մեր այդքան փոքր միջոցներով մեր ձայնը տեղ հասցնել և ես անընդհատ այս օրերի ընթացքում ասում էի, որ, ճիշտ է, շատ կտրուկ, գործուն քայլեր չենք տեսնում դրսից, բայց ամենևին իրենց պահվածքը, կոչերը նման չէ 44-օրյա պատերազմին, գոնե այլևս երկու կողմին չեն արվում կոչերը, այլ կոնկրետ հասցեական են»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով վերջին օրերին Արցախում տիրող իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ իրենց բնապահպան հռչակած ադրբեջանցիները մի քանի օր է փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախի համար ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

Հարցին, թե Արցախում ինչպիսի իրավիճակ է, բնակչության շրջանում ինչ տրամադրություններ կան, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Ես բավականին երկար շրջել եմ փողոցներում երեկ և այսօր և ես չեմ զգացել տարբերություն, որովհետև այս օրերի ընթացքում մի կարևոր բան կար, որ ընկճված չէին Արցախում։ Ոչ ոք ընկճված չէր, խեղճացած չէր։ Ես անընդհատ նշել եմ, որ կար մտահոգություն, անհանգստություն, այդ ֆոնի վրա լարվածություն, բայց կարևորը ընկճվածություն չկար, որովհետև մարդկանց գլուխները բարձր էր, քանի որ իրենցից յուրաքանչյուրն է կարողացել որոշում կայացնի և իր վաղվա օրը ինքն է որոշել։ Նորից այսօր շրջում էի և էլի չեմ զգացել մարդկանց տրամադրություններում կամ պահվածքում որևէ փոփոխություն, որովհետև այդ նույն արժանապատիվ զգացումը, նույն չընկճվելու զգացումը կա, բայց նորից շարունակվում է և՛ մտահոգությունը, և՛ անհանգստությունը»։

Հակոբյանն ընդգծեց․ «Այս առումով մենք կարողացանք ցույց տալ նախ առաջին հերթին ինքներս մեզ, երևի մեզ համար է դա ավելի կարևոր, մեզ էր պետք, որ տեսնեինք երբ միասնական ենք ու չենք ընկճվում, չենք տրվում խուճապին, ապա մենք կարողանում ենք հաջողություն գրանցել, սա մեծ հաղթանակ է, սա դեռևս փոքրիկ հաջողություն է գրանցված և պետք է սրանից դաս քաղենք ու հասկանանք, որ երբ միասնական ենք՝ մենք կարող ենք նաև մեծ հաղթանակներ գրանցենք»։

Խոսելով Արցախում մտահոգության պատճառների մասին՝ «Արդարություն» խմբակցության պատգամավորը նշեց․ «Եվ դեռևս այդ փոքրիկ գազի մատակարարման վերականգնումը գրանցելով որպես հաջողություն մենք հասկանում ենք, որ դեռևս շրջափակման մեջ ենք և մեր ճիշտ քայլերից է կախված հաջորդ հաջողությունը գրանցելը, իսկ մտագոհությունը և անհանգստությունը կապված է նրա հետ, որ ինչքան էլ մենք բոլորս գիտակցում ենք, որ սա մեր ժողովրդի գրանցած հաջողությունն էր, միևնույն է չի նվազում այն գործոնը, որ մենք չունենք հայկական, հայերեն մտածող իշխանություններ այդ մտահոգությունը հենց դրանից է գալիս, որ հանկարծ լսենք մեզ իբր փրկելու համար 120 հազար հայի, ինչ որ անհամաչափ զիջումների գնացին իշխանությունները, մասնավորապես այս դեպքում Հայաստանում գնացին զիջումների։ Եվ նաև դրանից է գալիս այդ մտահոգությունը»։

Անդրադառնալով Արցախում առաջին անհրաժեշտության իրերի, սննդամթերքի հնարավոր պակասության վերաբերյալ հարցին՝ Հակոբյանն ասաց․ «Ես երեք օր չեմ նստել աշխատասենյակում, երեք օր անընդհատ շրջել եմ, մտել եմ տարբեր, հիմնականում մեծ խանութներ, որտեղ ավելի շատ են առևտուր անում մարդիկ, բացարձակ չի եղել այդպիսի դեպք։ Ես մի խանութում, օրինակ՝ նկատել եմ ընդամենը մեկ ապրանքատեսակի ժամկետը երեկ էր անցել հետո սկսեցին աշխատողները ինձ հավաստիացրեցին, ներողություն խնդրեցին, որ դա ուղղակի մի փոքր ավելի առևտուր անելու ընթացքում իրենք չեն հասցրել այդ մեկը ուղղակի դուրս բերել։

Տեսել եմ շատ բարեհամբույր վերաբերմունք և երբ մարդիկ մի փոքր ավելի էին անում առևտուրը, իրոք աշխատողները շատ հոգնում էին և նույնիսկ այդ դեպքում իրենք համբերատար էին, հարգալից էին բոլորի նկատմամբ»։

Անդրադառնալով խանութներում ապրանքների գների բարձրացմանը վերաբերող հարցին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Չեմ գրանցել նույնիսկ մեկ դրամի տարբերություն ապրանքատեսակներում, չնայած, տեսել եմ դեպք, երբ նույն խանութում քաղաքացին դժգոհում էր ինչու է մայոնեզի գինը բարձրացել և ես ինքս մոտեցել եմ նայել, բարձրացած գին չկար։ Երևի իր մոտ մի քիչ լարվածություն կար, ինքն այդպես էր տեսնում։

Այդպիսի դեպքեր կարող են չիմացության արդյունքում գրանցված լինել։ Ես ամեն դեպքում քաղաքացիներից նման մտահոգություններ չեմ ստացել։ Մի դեպք է եղել դիմելու հետո քաղաքացու հետ ճշտել ենք, պարզվել է, որ չկա այդպիսի բան։ Այդ կառույցը ևս որոնք վերահսկում են գները լարված ռեժիմով աշխատել են և իրենք ևս հավաստիացրեցին, որ չեն նկատել նման բան։ Հիմնական խախտումները, երբ որոշում կայացվեց, որ բենզինի վաճառք պետք է այլևս տեղի չունենա պայմանավորված այն հանգամանքով, որ դա տրվի միայն շտապօգնության մեքենաներին, միջպետական տրանսպորտին նաև Ստեփանակերտի տրանսպորտն անխափան կարողանա աշխատել և հատուկ ծառայության մեքենաներին եզակի դեպքեր են գրանցվել, որ փորձել են վաճառել բենզինը։

Այդ պահը ես մի փոքր այսպես եմ ընկալում, քանի որ քաղաքը փոքր է և մարդիկ իրար ճանաչում են, հետևաբար ծանոթի միջոցով ճնշում է եղել, բայց ոչ թե վաճառողին եմ մեղադրում, այլ ճնշում գործադրող, որովհետև մենք բոլորս գիտակցաբար ինչ կանոններ, որ դրվեցին ապրելաձևի, բոլորը սկսեցին այդ ապրելաձևին գնալ։ Խախտումների եզակի, աննշան դեպքեր են եղել, ընդհանուր որևէ բանի վրա չազդող։ Նույնիսկ բանջարեղենի խանութները, որ հիմնականում ներկրվում է Հայաստանից և արդեն իսկ խնդիր կար ապրանքի, նորից եմ կրկնում, մեկ դրամ ոչ մի բանի գինը չի բարձրացել, չի եղել այդպիսի բան»։
adv_banner

Ամենից շատ դիտված

09:12 Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն․ Գագիկ Սուրենյան
15:20 41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից մահացած՝ պատերազմի մասնակցին հուղարկավորեցին
23:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
12:35 Սպանություն՝ Իսակովի պողոտայում. հայտնաբերվել են տղամարդու դի, արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը. shamshyan.com
18:00 Զորամասում հրազենից մահացած զինծառայողի մարմինը հասավ գյուղ
11:21 Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
09:19 Հանրապետության հրապարակը՝ հիմա. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
10:48 «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության սպան փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել կանադացու նկատմամբ. shamshyan.com
08:45 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
13:00 Տիեզերքում այլևս մենակ չենք․ այլմոլորակայինների գոյությունն ապացուցվում է

Ձեզ գուցե հետաքրքրի