Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:17 16-12-2022

Եթե Արցախի Հանրապետությունը չճանաչվի, այն կվերանա․ Չալաբյան

Մենք անընդհատ փորձում ենք ադ հարցից խուսափել։ ԱՀ անկախությունը մենք պետք է ճանաչած լինեինք դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմին։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ որքանով են իրատեսական համարում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը նախաձեռնելը, ասաց Ավետիք Չալաբյանը։

«2020թ․ պատերազմին այս իշխանության պարտավորությունն էր Արցախը ճանաչել, բայց դա չարվեց։ Ամեն անգամ մեզ ասում են Արցախի Հանրապետությունը պետք չի ճանաչել, որովհետև, որովհետև․․․ Իսկ եկեք հակառակ կողմից նայենք։ Եթե Արցախի Հանրապետությունը չի ճանաչվում, ինքը կվերանա ի վերջո, որովհետև Ադրբեջանը շատ լավ հասկանալով ՀՀ գործոց իշխանությունների կրավորական, պարտվողական դիրքորոշումը, միլիմետր առ միլիմետր փորձում է առաջ գալ»,- ասաց Չալաբյանը՝ շեշտելով, որ պետք է ճանաչենք Արցախի Հանրապետությունը՝ իմաստազրկելով Ադրբեջանի գործողությունները։ «Ես չեմ ասում պետք է ճանաչել, որպեսզի պատերազմական գործողություններ սկսեն։ Ես հակառակն եմ ասում․ եթե Ադրբեջանը սպառնա պատերազմական գործողություններով, այդ դեպքում պետք է ճանաչենք, որ Արցախը փրկենք»։

Չալաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ճանապարհը փակած ադրբեջանցիները «բնապահպաններ» չեն․ «Ամբողջ Ադրբեջանում 500 բնապահպան չկա։ Եթե բնապահպաններ կան, թող գնան Ապշերոն, որտեղ բնապահպանական աղետ է։ Կամ ի՞նչ գործ ունեն «բնապահպանները» ճանապարհի վրա, թող ուրիշ տեղ կայանեին, ո՞նց են «բնապահպանները» գազամուղը փակել։ Ակնհայտ է, որ սա Ադրբեջանի կողմից ցինիկ գործողություն է»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր