Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:04 16-12-2022

Միակ բանը, որ պետք է արվի՝ մե'նք պետք է անենք․ պետք է պատրաստվենք պատերազմին․ քաղաքագետ

Միջազգային հարթակներում լսելի լինելու համար Հայաստանը պետք է կարողանա գործուն քայլեր մշակել ու ձեռնարկել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Ադրբեջանն ի՞նչ արեց, որ աղմուկ բարձրացներ։ Հորինեց մի հատ պատրվակ, որը միջազգային հանրության վրա հեշտ «կվաճառեր»։ Ասեց՝ բնապահպաններ են։ Իրականում հասկանում եք չէ՞, որ ոչ մի կապ չունի ո՛չ բնապահպանների, ո՛չ եղած խնդրի հետ։ Ամբողջ հարցն այն է, որ Արցախը ոչնչացնեն։ Հիմա այս քայլերով են գնում։ Բայց գտավ չէ՞ պատրվակը, որ դառնա հնչեղ և ունենա հիմնավորում։

Հիմա մերոնք էլ պետք է գտնեն։ Պարզապես մի նամակ գրելով կամ մի հատ ելույթ ունենալով չէ։ Գործողություններ արեք։ Միջազգային հանրությունը մեզ ի՞նչ է ապացուցել՝ անցած երկու տարիների ընթացքում։ Որ միայն նկար է սիրում։ Մի հատ էլ սենսացիոն նկար։ Կազմակերպեք։ Լրատվական դաշտի հետ աշխատա՞նքն էլ է պետք սովորեցնել»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետը կրկնում է բազմիցս հնչեցրած տեսակետը, որ միջազգային հանրությունն արձագանքում է միայն իր շահերի սահմաններում։ «Եթե իրենք այսօր տեսնում են, որ կարող են իրենց շահերից ելնելով որևէ մի կետ առաջ տանել՝ արձագանքում են։ Բոլոր արձագանքներում, եթե ուշադիր կարդաք, կա անդրադարձ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությանը, բայց ոչ նշվում է, թե ում միջոցով է եղել, ոնց է ձևավորվել, ինչ է եղել։

Միջազգային հանրությունը չի՞ հասկանում, որ այսօրվա դրությամբ իրենց պարտավորությունների կատարման առումով, այդ նույն փաստաթղթում կա, որ, օրինակ՝ միջազգային ինստիտուտների ներկայացուցչությունները պետք է ազատ մուտք ունենան դեպի Արցախ։ Այս երկու տարվա մեջ գոնե մի անգամ գնացե՞լ են, փորձե՞լ են։ Հիմա այդ ինստիտուտից ու միջազգային հանրությունից ի՞նչ ենք նորից գնում-գալիս ու որևէ բան փորձում ստանալ։ Չեն անելու։ Միակ բանը, որ պետք է անենք՝ մենք պետք է անենք։ Պետք է պատրաստվենք պատերազմին»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն բավարար քայլեր ձեռնարկում է միջազգային հարթակներում՝ Պողոսյանն ասաց, որ միայն արտաքին գերատեսչության աշխատանքը բավարար չէ։ «Այսօր մեր ՊՆ-ն պետք է բավարար քայլեր ձեռնարկի, մեր ազգը պետք է բավարար քայլեր անի։ Հենց դա անենք, մեջքներս ամուր լինի՝ նոր ԱԳՆ-ին կարելի է ասել՝ դե գնա, արածը ձևակերպիր»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում