Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:42 15-12-2022

Freedom House-ը կոչ է արել Բաքվին բացել Լաչինի միջանցքն ու վերականգնել գազի մատակարարումը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերականգնի գազի մատակարարումն Արցախ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հաստատել իր աջակցությունն առանց պարտադրանքի բանակցություններին։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի մատակարարումը։
«Մտահոգված ենք նաև այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը նաև հերթական անգամ փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան առաքումը այդ տարածաշրջանի բնակչությանը»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում