Սպորտ 3 տարի առաջ - 00:55 14-12-2022

ԱԱ-2022․ Արգենտինայի հավաքականը վստահորեն հաղթեց Խորվաթիայի ընտրանուն՝ դուրս գալով եզրափակիչ

Կայացավ ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը։

«Լուսաիլ» մարզադաշտում մրցեցին Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։ Արգենտինացիները հաղթել են խոշոր՝ 3։0 հաշվով։

Հանդիպման 34-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել խորվաթների դարպասին․ Լիոնել Մեսսին դիպուկ հարվածով բացել է հաշիվը։ Գոլի տեսանյութը՝ այստեղ։

Առաջին գոլից 5 րոպե անց Խուլիան Ալվարեսը անզիջում պայքար է մղել, որից հետո հարմարավետ դիրք է դուրս եկել և գնդակն ուղարկել դարպասը։ 69-րդ րոպեին Ալվարեսը դուբլ է ձևակերպել՝ եզրափակելով Մեսսիի փոխանցումը։

Այսպիսով, «Ալբիսելեստեն» դուրս եկավ ԱԱ-2022-ի եզրափակիչ․ արգենտինացիները բաղձալի գավաթը կխաղարկեն Ֆրանսիա - Մարոկկո զույգի հաղթողի հետ։

Հանդիպման տեսությունը․



Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը