Մամուլ 3 տարի առաջ - 08:44 13-12-2022

Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար 4 թեկնածու կա. անուններ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ մտերմությունն առանձնակի ջերմություն ունի):

Ահա այսպես, Լաչինի միջանցքը փակ էր, Արցախը գտնվում է հումանիտար աղետի շեմին, սակայն ՔՊ-ում ՆԳ նախարարի փնտրտուք է» :

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»