Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:03 12-12-2022

Անահիտ Ավանեսյանը խիստ նկատողություն էր տվել, իսկ ոստիկանապետը պարգևատրեց

Օրերս ՀՀ ոստիկանության պետը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին պարգևատրեց «Ոստիկանության 100-ամյակ», իսկ կենտրոնի աշխատակիցներին՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Պարգևատրման պատճառն արդյունավետ համագործակցությունն էր Պեմզաշեն համայնքում կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպքով։

Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ի տնօրենը ամիսներ առաջ խիստ նկատողություն էր ստացել իրականացված ծառայողական քննության արդյունքում։ Պատճառը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում 44-օրյա պատերազմի հերոսների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահպանման սկանդալն էր։