Արտաքին 3 տարի առաջ - 14:07 10-12-2022

Հայաստանի բնակչությանը փորձում են տրամադրել Ռուսաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որտեղ մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին և դրանցում ռուսական կողմին անհանգստացնող հարցերին։

Գոնչարն իր խոսքում մեղադրել է արևմտյան երկրներին՝ հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրելու փորձերի համար։ Նրա խոսքով վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են Վաշինգթոնի և Բրյուսելի էմիսարները (գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ-խմբ.) և բոլոր տեսակի արևմտամետ կառույցները։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանում գործող արևմտամետ այս շրջանակները փորձում են Հայաստանի իշխանություններին ու բնակչությանը տրամադրել Ռուսաստանի դեմ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այդ շրջանակներն իրականում գործում են Հայաստանի ազգային շահերի դեմ։

«Հուսով ենք, որ ինչպես նախկինում, հայ դաշնակիցների հետ ազնիվ և անկեղծ հաղորդակցության միջոցով մենք կկարողանանք լուծել ի հայտ եկած բոլոր խնդիրները»,- հայտարարել է նա։


Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան