Մամուլ 3 տարի առաջ - 08:11 10-12-2022

ՔՊ-ն լրջորեն նախապատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ 9 ամիս կա, եթե, իհարկե, օրենքով սահմանված ժամկետում դրանք կայանան։ Իշխող ուժը` ՔՊ-ն, լրջորեն նախապատրաստվում է բոլոր ուղղություններով։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի բոլոր համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացվում, որոնք որպես նախընտրական շտաբներ են ծառայելու։

Ավելի ճիշտ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացված գրասենյակները, որոնք կարճաժամկետ վարձակալվել, ապա փակվել էին, վերաբացվում են։ Օրինակ, Նորքի զանգվածում այսօր գրասենյակի հանդիսավոր բացում կլինի, որին կմասնակցի նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն Արմեն Կոտոլյանն է։ Ի դեպ, ՔՊ ակտիվը որոշել է ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել իրենց թեկնածուի հաղթանակի օգտին։
Իհարկե՝ կլինեն խմբեր, որոնք, ինչ-ինչ շահերից ելնելով, կփորձեն տակից «պադնոժկա» տալ՝ ունենալով քաղաքապետ դառնալու երազանք, սակայն հիմնականում միասնական պայքար են տանելու՝ հասկանալով Երեւանի «ռազմավարական» նշանակությունը։

ՔՊ աղբյուրը պատմեց, որ չնայած Ավինյանը գլխավոր շեշտը դրել է մայրաքաղաքում հեղինակություն եւ ձայն ունեցող անձանց վրա եւ կարծում է, որ նրանց հետ պայմանավորվածությունների արդյունքում են իր ձայները գալու, սակայն ընդունել է նաեւ թիմակիցների դիտողությունները, որ Երեւանի պողոսների վրա էլ է պետք աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում