Երևան +15°
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:35 09-12-2022

Մեր տարածաշրջանում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը․ Նիկոլ Փաշինյան

Բիշքեկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,

Մենք բոլորովին վերջերս ենք հանդիպել Երևանում, որտեղ Դուք (կարծում եմ՝ կհամաձայնեք) հաջող անցկացրեցիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, որ ստեղծել էիք՝ բոլորիս համար բազմաթիվ կարևոր հարցերի բաց քննարկման համար։ Այսօր այստեղ ենք հանդիպում։ Մենք, ինչպես միշտ, օգտագործում ենք նման ձևաչափերը երկկողմ բանակցությունների համար։

Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրատնտեսական գործընկեր, (Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին) առաջատար ներդրողներից մեկը, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին 10 ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս։ Սա դրական ցուցանիշ է։

Այնուամենայնիվ, հարցեր միշտ կան, և ես ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։

Այսօր մենք բավական հաջող, կառուցողական նիստ ունեցանք և փաստացի արդեն քննարկել ենք տնտեսական հարցերի ամբողջ շրջանակը՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Դուք արդեն խոսեցիք մեր փոխադարձ առևտրաշրջանառության աճի մասին, որն իսկապես տպավորիչ է։ Հուսով եմ՝ Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավման հետ մեկտեղ կհաջողվի պահպանել նկատվող դինամիկան։

Իհարկե, մեր օրակարգը շատ հագեցած է։ Վստահ եմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային հարցեր։ Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, շարունակում է լարված մնալ, և ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցը, իհարկե, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը։

Ցավոք, վերջերս, մենք նաև տեսանք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»:

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում
16:35 Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
20:12 Լավ էլ ճանաչում ես ինձ, խոփդ քարին ա կպել․ Բագրատ Սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին
20:34 Բազմահազարանոց հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձությունից
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ
13:35 Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը. վարչապետի լուսանկարիչը թաքցնում է Արարատ լեռը
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․

Ձեզ գուցե հետաքրքրի