Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:44 19-01-2023

ԵԽ-ում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, վաղը հնարավոր է՝ ընդունվի բանաձև. Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև: Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը:

Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր 2022թ. Արտաքին և անվտանգային քաղաքականության կատարմանն առնչվող իր տարեկան զեկույցը, որում նույնպես անդրադարձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հարցին, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճառներին և հետևանքներին:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին