Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 23:38 08-12-2022

Լիոնի լույսերի փառատոնը վերադառնում է

Ամեն տարի Լիոնում անցկացվում է Fête des Lumières կամ Լույսերի փառատոնը։ 1989 թվականին Լիոնը դարձավ առաջին քաղաքներից մեկը, որոնք իրագործեցին «Լուսային ծրագիրը» նախագիծ, որը հնարավորություն է տալիս լուսավորել հանրային վայրերը։ Ֆրանսիական քաղաքը չորս օրով վառում է իր լույսերը, և երբ մութն ընկնում է, պատմական հուշարձանները, հասարակական շենքերը, հրապարակները կամ այգիները ծառայում են որպես կտավ արվեստի գործերի համար՝ կազմելով լույսերի փառատոնի մի մասը:



Ծրագիրը իրականացվում է դեկտեմբերի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, որտեղ Լիոնի պատմական, հռոմեական և միջնադարյան շենքերը կրկին կենդանանում են վառ, ֆուտուրիստական և լուսավոր կերպարներով:

Այս տարի նույնպես Լիոնում իրականացվեց Լույսերի փառատոնը։ Այս հինգշաբթի տրվեց լույսերի քառօրյա փառատոնի մեկնարկը։ Աշխատանքներից շատերը օգտագործում են LED լույսեր և տեխնոլոգիա, ինչը նշանակում է, որ էլեկտրաէներգիայի սպառումը խիստ կրճատվում է:



Փառատոնը հնարավորինս բաց և հասանելի դարձնել ընտանիքների և երեխաների համար: Փառատոնի չորս գործեր արվել են տեղում, և այն նաև նպատակ ունի խրախուսել էկոլոգիական պատասխանատվությունը։ Այս ձմեռային տոնը ամբողջ աշխարհում գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունը, ովքեր զբոսնում են ամբողջ քաղաքով։

Այդ առթիվ քաղաքի կենտրոնի երթևեկությունը փակվում է։ Այս տոնը բաց է և անվճար բոլորի համար։



Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը