Ներքին 3 տարի առաջ - 12:48 08-12-2022

Այնպես արա, որ հայրիկիս տան. զոհված զինծառայողի երեխան Ձմեռ Պապիկից հոր դիակն է ուզում

Համացանցում տարածվել է 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապին։ Արամը Ձմեռ Պապից տոնածառ և նվերներ չի խնդրում: Նվերների փոխարեն խնդրում է իրեն բերել իր հայրիկի դիակը, ով զոհվել է Ջերմուկում սեպտեմբերի 14-ին, բայց դիակը դեռ շարունակում է մնալ թշնամու մոտ։

«Բարև, Ձմեռ Պապ ջան։ Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենը ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։ Իմ հայրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում։ Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղարկավորել։ Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշմանին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշնամու մոտ է»,- գրել է Արամը։

Արամը Ձմեռ Պապիկից խնդրում է բերել դիակը, որ կարողանան պանթեոնում հուղարկավորել, որ կարողանա ծաղիկներ տանել.

«Շատ եմ խնդրում, թե կարող ես, այնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։ Ինձ տոնածառ պետք չէ, չեմ ուզում այդ մի խնդրանքն ունեմ։ Արամ, 10 տարեկան»,- գրել է Արամը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ